11:02 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
120 0 0

Սահմանադրական կարգը տապալելու հոդվածը փոխարինվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը Հատուկ քննչական ծառայությունում վերաորակվել է: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՔԾ–ից։

Հարությունյանն այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (սահմանադրական կարգը տապալելը) փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների օրերին սահմանադրական կարգը տապալելու համար, նա հեռակա կարգով դատապարտվել է կալանքի, նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել:

Սակայն 2018 թվականին Հայաստանի ոստիկանությունը հայտարարեց, որ ռուսական կողմից գրավոր ծանուցում է ստացել Հարությունյանի նկատմամբ հետախուզությունը դադարեցնելու մասին: Նշենք, որ նախկին նախարարը նաև ՌԴ քաղաքացի է։

Այս տարվա ապրիլի 9-ին նա փոստային առաքման միջոցով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Հաղորդման համար հիմք էր հանդիսացել այն փաստը, որ նախաքննություն իրականացնող մարմինը, անտեսելով ՀՀ ՍԴ որոշումը, ըստ որի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր, շարունակում է այդ հոդվածով քրեական հետապնդում իրականացնել Միքայել Հարությունյանի նկատմամբ։

«Ասացի` պատրաստ եմ օգնել, Տոնոյանը ասաց` կարիքը չկա». Միքայել Հարությունյան

Ըստ թեմայի

Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել
«Երբևէ ինքդ քեզ փորձե՞լ ես հանցագործության մեջ մեղադրել». դատախազը` իր առանձնատան մասին
թեգերը:
Մեղադրանք, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Միքայել Հարությունյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ