19:33 24 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
86 0 0

Արա Այվազյանը Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն նախատեսում է գնահատող առաքելություն ուղարկել Արցախ։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման ու պաշտպանության հարցը դարձել է խաղաղ կարգավորման մաս։ Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը` անդրադառնալով  Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական հուշարձանների ավերման խնդրին։

«Մենք սերտորեն համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ–ի հետ` ակնկալելով, որ առաջիկայում տեղի կունենա գնահատման առաքելության այցը տարածաշրջան, և մենք լիահույս ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն գործուն քայլեր կձեռնարկի այդ առաքելությունը կյանքի կոչելու ուղղությամբ»,– ասաց Այվազյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի իրականացրած վանդալիզմի կոնկրետ դեպքերին, Արա Այվազյանը հիշեցրեց, որ դեռ փետրվարի 2-ին ՄԱԿ–ի մարդու իրավունքների հատուկ զեկուցողներն Ադրբեջանին ուղղված նամակում ընդգծել էին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարի ռմբակոծության հետաքննության անհրաժեշտությունը` միաժամանակ կարևորելով նաև Մայր տաճարի վերակառուցման աշխատանքներում Հայ Առաքելական եկեղեցու մասնակցությունը։

«Այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն անպատասխան է թողել ՄԱԿ–ի փորձագետների կոչը։ Ավելին` նա միակողմանի կոպիտ միջամտությամբ ի ցույց է դնում, որ արհամարհում է միջազգային կառույցների, հատկապես` ՄԱԿ–ի, միջազգային հանրության ու միջազգային իրավունքի նորմերը։ Պետք է հստակ նշեմ, որ Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցեց Մայր տաճարը, որը հանդիսանում է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը, պետք է մնա Հայ Առաքելական Եկեղեցու պաշտամունքի վայր»,– ասաց Այվազյանը։

Հայկական ինքնության ջնջում. ԱԳՆ–ն դատապարտել է Ադրբեջանի գործողությունները Ղազանչեցոցում

Հիշեցնենք՝ մայիսի 3–ին Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Facebook-ի իր էջում տեղադրել էր Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու՝ անգմբեթ լուսանկարները։ Նա գրել էր, որ մայիսի 9 -ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են եկեղեցու գմբեթները։

44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9–ին ընդունված եռակողմ հայտարարությամբ Շուշի բերդաքաղաքն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մինչ այդ` հոկտեմբերի 8-ին, ադրբեջանական զինուժի կողմից, 2 ժամվա տարբերությամբ, Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցեց Մայր տաճարը կրկնակի հրետակոծություն ենթարկվեց։

Ըստ թեմայի

ՌԴ–ն կարևոր դեր է խաղացել Ղարաբաղի զինված հակամարտությունը դադարեցնելու գործում. Պուտին
Մակրոնն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղի թեման. ի՞նչ են պայմանավորվել նախագահները
Պուտինն ու Էրդողանը խոսել են ղարաբաղյան կարգավորման մասին
թեգերը:
ՅՈՒՆԵՍԿՕ, Արցախ, Սերգեյ Լավրով, Արա Այվազյան, Ղազանչեցոց եկեղեցի (Շուշի), Շուշի

Գլխավոր թեմաներ