04:48 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
144 0 0

Հանրահայտ շախմատիստ Լևոն Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ԱՄՆ հավաքականի կազմը կհամալրի օգոստոսին: «Արմենպրեսը» հայտնում է, որ շախմատիստն այդ մասին ասել է լրագրողներին։

«Կարծում եմ մրցաշարերից հետո` օգոստոս ամսին կկայանա տեղափոխությունը»,-ասել է նա։

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

«Ինձ հասկացրել են, որ իմ կարծիքը ոչինչ չարժե». Լևոն Արոնյանն անկեղծացել է

Արոնյանը 2005 և 2017 թվականների աշխարհի գավաթակիր է, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թվականի աշխարհի և 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող (2007, 2008, 2012 և 2014), 2009 և 2013 թվականների Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002 թվականի Հայաստանի չեմպիոն։

Սերժ Սարգսյանը խոսել է Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին

 

թեգերը:
շախմատ, Լևոն Արոնյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ