00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էսօր չեք տեսնի մի բիզնեսմեն, որն ասի` հարկայինն իրենց «քերում է». Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Никол Пашинян отвечает на вопросы депутатов во время внеочередного заседания Парламента (3 мая 2021). Еревaн
Премьер-министр Никол Пашинян отвечает на вопросы депутатов во время внеочередного заседания Парламента (3 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2021
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի խոսքով` ՀՀ–ում վերացել են նաև մենաշնորհները, երբ ինչ–որ մեկն ուներ որևէ ապրանք ներմուծելու իրավունք, իսկ մյուսները` ոչ։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Խորհրդարանն արձակելու ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով հրավիրված ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության կողմից երկրորդ անգամ վարչապետի թեկնածու առաջադրված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ իր իշխանության տարիներին Հայաստանում արձանագրված տնտեսական ցուցանիշներին։

«Դուք էսօր չեք տեսնի մի բիզնեսմեն, որն ասի, որ հարկայինն իրենց «քերում է»»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ 2018թ–ից հետո Հայաստանում բոլորը մոռացել են «հարկային գերավճար» կոչվող երևույթի մասին, որի հաշվին, ըստ նրա, նախկին իշխանությունները բիզնեսից ավել գանձված գումարներով բյուջե էին ապահովում։

«Դուք 2018թ–ից հետո որևէ տեղ լսե՞լ եք, որ որևէ մեկը որևէ բիզնեսի մեջ փայ մտնի։ Որևէ տեղ լսե՞լ եք, որ որևէ մեկը մտածի` իր սեփականությունը կշարունակի՞ մնալ իր սեփականությունը, թե՞ որևէ մեկը կգա և կասի, որ դրա 10,20, 50 տոկոսը կամ ամբողջը իմն է»,– ասաց նա։

Փաշինյանի խոսքով` ՀՀ–ում վերացել են նաև մենաշնորհները, երբ ինչ–որ մեկն ուներ որևէ ապրանք ներմուծելու իրավունք, իսկ մյուսները` ոչ։
Նա հիշեցրեց, նաև, որ նախկինում օրենքով նախատեսված 6 ամսվա փոխարեն ներկա իշխանությունը սահմանել է գործարարներին ԱԱՀ–ի վերադարձի 1–ամսյա ժամկետ, որի արդյունքում կառավարությունը 2 տարում շուրջ 500 մլրդ դրամի պարտք է վերադարձրել բիզնեսին ու այսօր ժամկետանց պարտք չունի։

Кандидаты от блока Мой Шаг следят за онлайн трансляцией подсчета голосов досрочных выборов в НС РА (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2021
«Իմ քայլը» խմբակցությունը երկրորդ անգամ առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

Փաշինյանը նշեց նաև եկամտահարկի ու շահութահարկի նվազեցման նախաձեռնությունների մասին, որոնց արդյունքում 2023թ–ի հունվարի 1-ից Հայաստանում կգործի համահարթ 20 տոկոսանոց եկամտահարկ։ Իսկ շահութահարկն արդեն 20 տոկոսի փոխարեն սահմանվել է 18 տոկոս։

Վարչապետի պաշտոնակատարը նաև հայտարարեց, որ 2018թ–ի մարտի 1-ի համեմատ 2021թ–ի մարտի 1-ին Հայստանում գրանցված աշխատատեղերն ավելացել են 85 038–ով, ինչը նրա խոսքով, խոսում է ստվերային աշխատատեղերի կրճատման մասին։

«Երկար ժամանակ, և, ցավոք, հիմա էլ Հայաստանում գոյություն ունի ստվերային աշխատավարձի ինստիտուտ, երբ մի աշխատավարձ գրանցվում, բայց մեկ այլ աշխատավարձ ճարվում է։ Բայց մենք այստեղ էլ լրջագուն հաջողության ենք հասել, 2018թ–ի մարտի 1-ի համեմատ 2021թ–ի մարտի 1-ին մենք համընդհանուր աշխատավարձի ֆոնդի 36 տոկոսով ավելացում ունենք, ընդհանուր` 34 մլրդ դրամով»,– ասաց Փաշինյանը։

Իսկ ամենակարևոր փոփոխությունը տնտեսական օրենսդրության մեջ Նիկոլ Փաշինյանը համարում է գույքահարկի դրույքաչափերի վերանայումը։

Փաշինյանի «չընտրությունից» մինչև Լավրով և պատվաստում․ անցնող շաբաթվա ամենավառ կադրերը

Լրահոս
0