00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
13:07
0 ր
Լեո Նիկոլյան
Չեմ դադարեցնի հացադուլը, քանի դեռ չեմ մտել Հայաստան․Նիկոլյան
13:08
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լրագրողին սպառնում են ու վիրավորում․ Արման Թաթոյանը գրություն կուղարկի ոստիկանություն

© Sputnik / Asatur YesayantsОмбудсмен РА Арман Татоян
Омбудсмен РА Арман Татоян  - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2021
Բաժանորդագրվել
Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողները շարունակում են թիրախավորվել մեր երկրում։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik․ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրագրող Նանե Արզումանյանին սպառնալու կապակցությամբ գրություն կուղարկի ոստիկանություն։ ՄԻՊ մամուլի ծառայությունը հայտնում է, որ լրագրողը դիմել է պաշտպանին և տեղեկացրել, որ իր մասնագիտական գործունեության կապակցությամբ ստացել է անձնական բնույթի սպառնալիքներ սոցիալական ցանցի կեղծ ու իրական մի շարք օգտատերերից։

Լրագրողի հետ կապ է հաստատել անձամբ Արման Թաթոյանը։

«Լրագրողը մանրամասներ է փոխանցել այն մասին, որ մայիսի 9-ին Եռաբլուրում նկարահանած և հրապարակած տեսանյութի առնչությամբ իրեն թիրախավորել են սոցիալական ցանցերի կեղծ և իրական օգտատերեր, նրանցից ստացել է անձնական բնույթի սպառնալիքներ, վիրավորանքներ, արժանապատվությունը նվաստացնող նամակներ։ Նա նշել է, որ թիրախավորվել են նաև ընտանիքի անդամները՝ շահարկման առարկա դարձնելով պատերազմում զոհված իր եղբորը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նանե Արզումանյանը նշել է, որ խոսքը վերաբերում է նաև հրապարակված տեսանյութում երևացող զոհված զինծառայողի մորը թիրախավորելուն: Այդ նամակները լրագրողը կուղարկի նաև պաշտպանի աշխատակազմ:

Արզումանյանը տեղեկացրել է, որ առավոտյան դիմելու է ոստիկանություն, և պաշտպանին խնդրել է հետևել իրավապահ մարմինների աշխատանքին։

Նշենք, որ իշխանամետ Ararartnews-ի լրագրող Նանե Արզումանյանը նկարահանել ու հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ զոհված զինծառայողի մայրը Եռաբլուրում մոտենում է երկրորդ նախագահ Քոչարյանին ու պահանջում է հեռանալ այդտեղից։

Հավելենք, որ վերջերս ՄԻՊ աշխատակազմ էր դիմել նաև լրագրող Անի Գևորգյանը։ Նա ևս տեղեկացրել էր, որ իր մասնագիտական գործունեության կապակցությամբ սպառնալիքներ է ստացել և դիմելու է ոստիկանություն։ Լրագրողի խոսքով՝ սոցիալական տարբեր էջերում իրեն թիրախավորելով` օգտագործել էին նաև իր մանկահասակ երեխայի լուսանկարը, իսկ բոլոր հրապարակումներն էլ առկա են կամ ուղեկցվում են իր լրագրողական գործունեությանն ուղղված վիրավորանքներով, արժանապատվությունը նվաստացնող տեքստերով։

Անհանդուրժողականություն ու փոխադարձ ատելություն. ՀՀ–ում բռնության զոհ է դարձել 8 լրագրող

 

 

Լրահոս
0