ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
«Պատվիրակության կազմում են ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը, Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը»,–գրված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ պաշտոնական այցի շրջանակներում սպասվում են հանդիպումներ Լիտվայի Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ: