00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով նիստը հետաձգվեց. նախկին պաշտոնյան դեռ վատառողջ է

© Sputnik / Asatur YesayantsՌոբերտ Քոչարյանը դատարանում
Ռոբերտ Քոչարյանը դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2021
Բաժանորդագրվել
Մայիսի 6-ին Արմեն Գևորգյանը դուրս է գրվել ստացիոնարից, սակայն խորհուրդ է տրվել 1 ամիս ամբուլատոր հսկողության տակ մնալ։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց. Արմեն Գևորգյանը ներկա չէր նիստին։

Նշենք, որ նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։

Նախկին փոխվարչապետի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը` նշելով, որ Գևորգյանն ունի առողջական խնդիրներ։

«Միջնորդում եմ հաջորդ դատական նիստը նշանակել մայիսի 25-ից ոչ շուտ։ Հարցն այն է, որ Գևորգյանն ամբուլատոր հսկողության ներքո է, և մեկ ամսվա հսկողության անհրաժեշտություն կա»,–ասաց փաստաբանը։

Դանիբեկյանը հայտնեց, որ դատարանը տեղեկանք է ստացել, որ մայիսի 6-ին Գևորգյանը դուրս է գրվել ստացիոնարից և խորհուրդ է տրվել 1 ամիս ամբուլատոր հսկողության ներքո մնալ։

Армен Геворкян перед зданием Апелляционного суда (17 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2021
Նիկոլը փոքրամասնություն է․ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը սկսել է հետհաշվարկը

Գործով դատախազը դատական նիստը հետաձգելու միջնորդությունը չառարկեց։

Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 25-ը։

Հիշեցնենք, որ նախորդ` մայիսի 4-ին նախատեսված նիստը նույնպես հետաձգվեց, քանի որ Քոչարյանն ու Գևորգյանը ներկա չէին նիստին։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի`Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008–ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։

Նշենք, որ մյուս քրգործով` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ ՍԴ–ն որոշել էր, որ այդ հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։

Լրահոս
0