18:40 22 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (286)
595 0 0

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց սպասվող ընտրություններում կիրառվելիք քվեաթերթիկների փոփոխությունները։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում հաստատեց 2021թ–ի հունիսի 20-ին նախանշված ԱԺ արտահերթ ընտրությունների քվեաթերթիկի ձևը։

Ինչպես որոշման նախագծի ներկայացման ժամանակ ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, քվեաթերթիկը նախորդ ընտրություններում կիրառվածից տարբերվելու է նրանով, որ դարձերեսին չի ունենալու մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար նախատեսված մաս։

«Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ ԿԸՀ–ին առաջարկվում է փոփոխել ԱԺ ընտրությունների քվեաթերթիկի ձևը»,– ասաց Սմբատյանը։

Մյուս փոփոխությունն էլ այն է, որ քվեարկության համար գրիչ չի օգտագործվելու։

«Քվեաթերթիկի վրա ընտրողը որևէ նշում չի կատարելու և իր ընտրությունն արտահայտելու է հետևյալ կերպ. ուղղակի ընտրելու է քվեաթերթիկներից մեկը և այն դնի ծրարի մեջ»,– ասաց Սմբատյանը։

ԿԸՀ–ն միաձայն քվեարկությամբ հաստատեց քվեաթերթիկի փոփոխված տարբերակը։

Ընտրական օրենսգրքի նույն փոփոխությամբ պայմանավորված` ԿԸՀ նիստում սահմանվեցին նաև ընտրական արձանագրությունների ու այլ փաստաթղթերի նմուշները` դրանցից հանելով նախկինում կիրառված մեծամասնական ընտրակարգի համար նախատեսված հատվածները։

Արտահերթ ընտրություններն անցկացվելու են այս պահին գործող օրենքով. Հովակիմյան

Հիշեցնենք` 2021թ–ի մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (286)

Ըստ թեմայի

ՔՊ–ն արտահերթ ընտրություններին կմասնակցի առանձին՝ առանց դաշինքի. Մակունց
Մասնակցելո՞ւ եք ընտրություններին և ինչո՞ւ. հարցախույզ Երևանում
«Սպաներ, միացեք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը վերահսկելու է գալիք ընտրությունները
թեգերը:
քվեարկություն, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան

Գլխավոր թեմաներ