02:17 26 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (176)
346 0 0

Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ է քննարկվում այս ուշ ժամին հրավիրված ԱԽ նիստում, բայց հիշեցնենք, որ դրությունը լարված էր այսօր Սյունիքի Իշխանասար գյուղի հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. Այս պահին ՀՀ անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունենում։ Տեղեկությունը հայտնում է կառավարության Telegram-ի ալիքը։

«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ է քննարկվում այս ուշ ժամին հրավիրված ԱԽ նիստում, բայց հիշեցնենք, որ դրությունը լարված էր այսօր Սյունիքի Իշխանասար գյուղի հատվածում։

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (176)

Ըստ թեմայի

Դըմփ-դըմփ-հու, Շուռնուխի օրինակը պետք է դաս լինի. Արշակյանը` Սյունիքի դեպքերի մասին
Սև լիճն անցել են, մտել մեր գոտի. Առուշանյանը`Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացման մասին 
Զինվորականի փորձով Սյունիքի մարզպետը չէր կարող ասել, որ թշնամին մոլորվել է. մարզպետարան
թեգերը:
Նիստ, Անվտանգության խորհուրդ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ