18:31 24 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (170)
838 0 0

ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի զինված ուժերից պահանջում է անհապաղ վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ Հայաստանի հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի- Sputnik. Այսօր` մայիսի 13-ին, ադրբեջանական զինված ուժերը, կրկին «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը որպես բացահայտ սադրանք է որակում Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից ձեռնարկված այս գործողությունները և, անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար, այդ երկրի զինված ուժերից պահանջում անհապաղ վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից։

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում մայիսի 12–ին լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ տեղի ունեցավ այս թեմայի շուրջ, որի ընթացքում Փաշինյանը փաստեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

Տարածաշրջանային անվտանգությունը հարցականի տակ է. Բիյագովը ՀԱՊԿ–ում խոսել է Սյունիքի մասին

թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (170)

Ըստ թեմայի

ՊՆ ռազմական ոստիկանությունը պարզում է Սյունիքի սահմանին տեղի ունեցած դեպքերը
Արա Այվազյանը ՀՀ սահմանին տեղի ունեցածի մասին պատմել է Սերգեյ Լավրովին
Ադրբեջանցիները պետական սահմանն անցել են ու առաջ եկել. Գորիսի փոխքաղաքապետ
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Վարդենիս, Սահման, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ