02:33 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
71610

Նրանց խոսքով` իրենց ծառակիցներից ոմանք վախենում էին ու չէին ցանկանում Հայաստան մեկնել, մյուսներն անմիջապես համաձայնում էին պայմանագիր ստորագրել։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի- Sputnik. Գյումրիում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազայի զինծառայողները գործուղվել են Սյունիք։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել են Գորիսում հանդիպած ռուս զինվորները։

«Մենք մի քանի շաբաթով ենք եկել դիրքեր։ Ուղարկել են գործուղման»,– ասել են զինվորները։

Խոսելով Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին` ռուս զինվորականները ներկայացրել են իրենց դիտարկումները։ Նրանց համոզմամբ` հայերը խաղաղություն են ուզում ու անհանգստացած են ստեղծված վիճակից։

«Քաղաքացիները վախեցած են։ Տեսնում են, որ քաղաքով զինվորներ են շրջում, որ զինվորների թիվն ավելացել է։ Ամբողջ Հայաստանն է հիմա անհանգիստ սպասման մեջ։ Մարդիկ կրակոցի ձայն են լսում` արդեն գիտեն, թե որտեղից է այն, գիտեն, թե ինչ է կատարվում»,– ասել է զինվորներից մեկը, միաժամանակ համոզմունք հայտնելով, որ ամեն ինչ լավ է լինելու։

Նրա խոսքով` զինվորականները թույլ չեն տա, որ Գորիսում որևէ վատ բան տեղի ունենա։

«Իրականում մարդիկ վախենալու առիթ չունեն։ Մեծ թվով զինվորական ուժեր են ներգրավվել Սյունիքում»,– ասել է ռուս զինծառայողը։

Նրանք նաև պատմել են, որ մինչ Հայաստան գալը լսել էին Ղարաբաղի կոնֆլիկտի մասին։ Նրանց խոսքով` իրենց ծառակիցներից ոմանք վախենում էին ու չէին ցանկանում Հայաստան մեկնել, մյուսներն իրենք էին ձգտում մեկնել, անմիջապես համաձայնում էին պայմանագիր ստորագրել։

Հայաստանն ու Արցախը ռուս զինվորներին դուր են եկել։ Հատկապես հիացած են հայերի` զինվորականների նկատմամբ վերաբերմունքից։

«Գորիսն էլ շատ լավն է, շատ ենք հավանել, մարդիկ բարի են, կամեցող։ Պատրաստակամ են օգնել, եթե ինչ–որ բանի կարիք ենք ունենում։ Հայ ազգը մեզ շատ լավ է վերաբերվում, զինվորականների նկատմամբ շատ լավ են տրամադրված», – ասել է զինվորը։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ

Ըստ թեմայի

Սյունիքում ադրբեջանական զինվորներին նկատել է հովիվը, որին հետո սպառնացել են. Արման Թաթոյան
Զինվորականի փորձով Սյունիքի մարզպետը չէր կարող ասել, որ թշնամին մոլորվել է. մարզպետարան
Սա դիվերսիոն անցում է. Փաշինյանը` Սյունիքի դեպքերի մասին
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Զինվոր, ռուս, Սյունիք

Գլխավոր թեմաներ