19:00 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
699 0 0

Էմոմալի Ռահմոնի տված կարգադրությունների մասին տեղեկացրել է Տաջիկստանի Հանրապետության արտգործնախարար Սիրոջիդին Մուխրիդդինը։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր զրուցել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մայիսի 12-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Ի շարունակումն ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անունից ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին ուղարկված նամակների՝ Արա Այվազյանն ընդգծել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդատվությունների մեխանիզմը գործադրելու անհրաժեշտությունը:

Մուխրիդդինը Այվազյանին տեղեկացրել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի կողմից արդեն իսկ տրվել են համապատասխան կարգադրություններ։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին. Ավինյանը` Սյունիքի մասին

Ըստ թեմայի

Փաշինյանն ու Ալիևը համաձայնությա՞ն են եկել. Սյունիքի նախկին մարզպետը` իրավիճակի մասին
Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարարը քննարկել են Սյունիքի թեման
«Եկել ենք գործուղման». ռուս զինվորականները Սյունիքում են
Իշխանասարում ադրբեջանցիների ներկայությունը վտանգում է Սյունիքի խմելու ջրի հասանելիությունը
թեգերը:
Սյունիք, Արա Այվազյան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Հայաստան

Գլխավոր թեմաներ