19:11 24 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (170)
33710

Վերիշենի հովիվն անասուններին արածեցնելիս առաջինն էր տեսել Սև լիճ հասած թշնամուն։ Ադրբեջանցիները ձեռքով են արել, կանչել հովվին իրենց մոտ։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Վերիշեն համայնքի հովիվը` Վաչագան Առստամյանը, մայիսի 12-ին, երբ թուրքերը մտել են Սև լճի տարածք, առաջինն է նրանց տեսել։ Sputnik Արմենիայի թղթակիցը Սյունիքում հանդիպել է հովվի կնոջը` տիկին Սիլվային, և զրուցել նրա հետ։

«Մայիսի 12-ին առավոտ շուտ Վաչագանն անասունները հանեց վերև, քիչ հետո լեղաճաք եղած զանգեց ու թե` հանդիպել եմ մի խումբ մարդկանց, որոնք մոտիկացել, թուրքերեն բարևել են։ Սկզբում մտածել է, որ կարող է` կատակ են անում, բայց տեսել է, որ չէ, լրիվ լուրջ է։ Ասում է` թուրքերը ձեռքով էին անում իրեն, թե` արի մեզ մոտ»,–պատմել է տիկին Սիլվան։

Կնոջ խոսքով` դեպքից հետո ամուսինը լուր է տվել համագյուղացիներին, և արդեն պարզ է դարձել, որ ադրբեջանցիները մտել են Սև լճի տարածք։ Ամուսինը պատմել է, որ շատ են եղել ադրբեջանցիները։

Մինչ օրս հովիվն այդ տարածքում է, այսինքն` Սև լճի տարածքի ներքևի մասում, իսկ ադրբեջանցիները վերևում են։

Տիկին Սիլվան ասում է, որ այս ընթացքում նման միջադեպ չի եղել, հավանաբար, սա ծրագրված է եղել։ Կինն, ի դեպ, նույնպես անասուններին արածեցնելու է տանում, և այսօր էլ պատրաստվում է կովերին տանել այդ կողմեր, սակայն ոչ ճիշտ այն տարածք, որտեղ ամուսինն է։

«Ամուսինս պատմում է, որ իրենց հրաման են տվել` նույն տեղում կանգնեք, սա մերն է` մեկ մետր հետ չենք գնալու»,–ասաց տիկին Սիլվան։

Նա հայտնեց նաև, որ արոտավայրից մինչև այն վայրը, ուր կանգնած են ադրբեջանցիները, 2 կիլոմետր է հեռավորությունը։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (170)

Ըստ թեմայի

Իշխանասարում ադրբեջանցիների ներկայությունը վտանգում է Սյունիքի խմելու ջրի հասանելիությունը
Ի՞նչ է կատարվում Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում
«Եկել ենք գործուղման». ռուս զինվորականները Սյունիքում են
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահը Սյունիքի հետ կապված կարգադրություններ է տվել
թեգերը:
Թուրք, Վերիշեն, Կին, հովիվ, Սյունիք

Գլխավոր թեմաներ