07:29 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
354 0 0

Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լուսանկար էր հրապարակել ՀՀ Սյունիքի մարզից, որը բուռն քննարկումների տեղիք էր տվել։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն անդրադարձել է այն լուրերին, թե ինքը ՀՀ Սյունիքի մարզի Սև լճում չի եղել` դրանք համարելով ապատեղեկատվություն։

Նշենք, որ երեկ Ավինյանը Facebook–ի իր էջում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Նարեկ Ղահրամանյանի հետ լուսանկար էր հրապարակել ու նշել, որ գնացել են Սև լիճ։

Լուսանկարների մեկնաբանությունում լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել էր, թե  «պարոն փոխվարչապետ, Ձեզ խաբել են, դուք գնացել եք ոչ թե Սև լիճ, այլ այդ տարածքին հարակից, ավելի փոքր, դեպի Գորիս ընկած Սագի լիճ, իսկ Ձեր թիկունքի լճակը նույնիսկ Սագի լիճը չէ, այլ դրա կողքի փոքրիկ, շատ փոքրիկ լճակը, որը մեր հսկողության տակ է և շատ հեռու է ադրբեջանական զորքից»։

Այս մեկնաբանությանը հաջորդեցին հազարավոր օգտատերերի մեղադրանքները  փոխվարչապետի հասցեին։ Տեղեկությունը ֆեյսբուքյան  իրենց էջերում տարածեցին նաև քաղաքական գործիչներ։

«Քանի որ մեր օրերում պարզ և մատչելի տեղեկատվությունն է անգամ վերածվում կեղծիքի ու համակարգված տարածվում, ստիպված եմ արձագանքել։ Տարածվող լուրերը, թե մեր այցելության վայրը Սև լիճը չէ, այլ ինչ-որ ճահիճ, հերթական ապատեղեկատվությունն է»,– գրել է Ավինյանը։

Նա նշել է, որ իրենց այցի և դրա հրապարակայնացման նպատակն էր վերջ տալ շահարկումներին և հստակ արձանագրել, որ Սև լճի մերձակայքը գտնվում է հայկական զինուժի վերահսկողության ներքո։ «Ավելին, ինչպես ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, ադրբեջանական զինուժը փորձել էր դիրքային առաջխաղացում ապահովել, սակայն թե՛ ամբողջ տարածքը, թե՛ զինվորականներն ու նրանց ապահովման ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո»,–գրել է նա։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։

Ադրբեջանցիների հետ բանակցությունները կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։ Դրանք կշարունակվեն այսօր։

Ըստ թեմայի

Փլուզում Սյունիքի մարզում. ճանապարհն ամբողջովին փակվել է, երթևեկությունը` դադարեցվել
Սյունիքում ճանապարհը փակած անձանցից 8-ը բերման են ենթարկվել, 1-ը` ձերբակալվել
ՀՀ–ն բարձր է գնահատում միջազգային գործընկերների ջանքերը Սյունիքի հարցով. հայտարարություն
թեգերը:
Հայաստան, Սև լիճ, Սյունիք, Տիգրան Ավինյան

Գլխավոր թեմաներ