20:23 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (210)
223740

Sputnik Արմենիայի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ևս հաստատեց, որ բանակցությունների արդյունքում Սև լճի տարածքից ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն։ Նշենք, որ մինչ այս պահը այս մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Քիչ առաջ 4-օրյա բանակցություններն ադրբեջանցիների հետ ավարտվել են։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ինչպես ինձ փոխանցեցին Սյունիքից, բանակցությունների արդյունքը մեզ համար դրական է, և վաղը ադրբեջանական զինուժը պիտի որ լքի Սև լճի տարածքը»,–գրել է նա։

Զոհրաբյանը հույս է հայտնել, որ երբ գա վաղը ադրբեջանական զինուժը իրապես կլքի Սև լճի տարածքը և, ամենակարևորը, դա չի լինի Հայաստանի մեկ այլ տարածքի ինքնիշխանության հաշվին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ևս հաստատեց, որ բանակցությունների արդյունքում Սև լճի տարածքից ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն։ Թե ինչ պայմաններով՝ հայտնի չէ։

Նշենք, որ մինչ այս պահը այս մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը և Գառնիկ Իսագուլյանը առաջարկով են հանդես եկել

Մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։

Ադրբեջանցիների հետ բանակցությունները սկսվեցին մայիսի 13–ից, հիմա դրանք կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։

թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (210)

Ըստ թեմայի

Բանակցությունները մեկնարկել են ժամանակին. հայտնի է` ովքեր են մասնակցում հայկական կողմից
Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը Փաշինյանը քննարկել է Ղազախստանի նախագահի հետ
Արմեն Գրիգորյանը առաջարկել է անցկացնել ՀԱՊԿ ԱԽՔ–ների կոմիտեի արտահերթ նիստ
թեգերը:
Սյունիք, Սև լիճ, Նաիրա Զոհրաբյան, Հայաստան, Ադրբեջան, բանակցություն

Գլխավոր թեմաներ