07:24 02 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
143 0 0

Ադրբեջանական զինվորականներ մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության տարածքում են։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր հանդիպում է անցկացվել Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը ներկայացրել է սահմանների ճշգրտման պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ որոշ տարածքների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունն ու դրա զարգացման ընթացքը:

Նշվել է, որ չնայած այն հանգամանքին, որ, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, ադրբեջանական զինվորականների մի քանի խմբեր նախորդ օրերին և այսօր վերադարձել են իրենց ելման դիրքեր, փաստացի խնդիրը դեռևս հանգուցալուծված չէ և Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակում են գտնվել ադրբեջանական զինվորականներ։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ցանկացած ոտնձգություն բացարձակ անընդունելի է։ Շեշտվել է՝ ադրբեջանական կողմը պարտավոր է առանց նախապայմանների վերադառնալ իր ելման դիրքեր։

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի` մայիսի 19-ին կայանալիք նիստին։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին  Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Ըստ թեմայի

Վաղարշակ Հարությունյանը խոսել է Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության տնօրենի հետ
Այսօր որոշ ադրբեջանցիներ հետ են գնացել. ՀԱՊԿ–ում կքննարկվի Սյունիքում ստեղծված իրավիճակը
Սերգեյ Շոյգուն Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է արցախյան խնդիրը
թեգերը:
Հայաստան, Սյունիք

Գլխավոր թեմաներ