00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ ախորժակ են գրգռում Սև լճի քաղցր ջրերը. լճից բաժին էր պահանջում նաև Հեյդար Ալիևը

© Photo : provided by Tigran Varag / Arm GeoОзеро Сев Лич с вершины Мец Ишханасар
Озеро Сев Лич с вершины Мец Ишханасар - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2021
Բաժանորդագրվել
Թե իրականում որքանով ու ինչ իրավական հիմքով է Խորհրդային Ադրբեջանն օգտագործել Սև լճի ջրերը, ՀՀ պետական որևէ մարմին հստակ պատասխան չի տալիս։

Սև լճի քաղցրահամ ջրերը Ադրբեջանի ախորժակը գրգռել են դեռ խորհրդային տարիներին։ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի բնակիչները Sputnik Արմենիայի թղթակցին պատմել են, որ խորհրդային տարիներին էլ ադրբեջանցիներն իրենց անասուններին Իշխանասար էին բերում արածեցնելու ու ջրի։

«Թուրքերն այն ժամանակ այնտեղ մնում էին, մեկ երրորդ մասը տրված էր նրանց, որ իրենց տավարը ջրեն, բայց հիմնական դա մեր տարածքն է եղել միշտ, Վերիշեն գյուղինն է»,– ասաց վերիշենցի Ալբերտ Ադունցը։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի այցի ընթացքում էլ գյուղացիներից մեկը պատմել էր, որ երբ Խորհրդային Հայաստանի ղեկավարները որոշել էին լճից դեպի հարակից գյուղերը ջրարբիացման համակարգ կառուցել, Խորհրդային Ադրբեջանի Կոմկուսի առաջին քարտուղար Հեյդար Ալիևը շտապ դիմել էր Մոսկվա` Սև լճի ջրից բաժին պահանջելով։

Супруга пастуха, увидевшего азербайджанских солдат, во время беседы с корреспондентами Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2021
«Լեղաճաք եղած զանգեց և ասաց` թուրք է տեսել». վերիշենցի հովվի կինը մանրամասներ է պատմում

«Դիմել էր, թե մենք ջուր չունենք մեր անասունները պահելու համար։ Խնդրում ենք Սև լճի կեսը հատկացնել Ադրբեջանին` որպես եղբայրական հանրապետության։ Ստացվեց այնպես, որ Սև լճի եզրով մի փոքր տարածք հատկացվեց նրանց` իրենց անասունները բերելու ու ջուր տալու համար»,– ասաց Վերիշենի բնակիչներից մեկը։

ԽՍՀՄ փլուզումից ու Արցախյան ազատամարտից հետո ադրբեջանցիները հեռացան Սյունիքի լեռներից։ Բայց 30 տարի անց վերադարձան նույն ախորժակով։

Թե իրականում որքանով ու ինչ իրավական հիմքով է Ադրբեջանն օգտագործել Սև լճի ջրերը, ՀՀ պետական որևէ մարմնում ճշտել չհաջողվեց։

Շրջակա միջավայրի նախարարությունում խոստացան պատասխանել մեր գրավոր հարցմանը, Ջրային կոմիտեում ասացին, որ նման տեղեկություն չունեն, ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանն էլ հայտնեց, որ Իշխանասարում իր մասնագիտական աշխատանքի ընթացքում երբեք ադրբեջանցիների չի հանդիպել։

«Ժամանակին, օրինակ Սև լիճ մեր իշխանն է բաց թողնվել, ոչ թե բազմացման նպատակով, այլ ուղղակի աճում էր, հետո որսում էին, որովհետև այնտեղ բնական բազմացման պայմաններ չկան։ Համենայն դեպս, ես գիտեմ, որ Ադրբեջանի հետ որևէ հարց չի եղել։ Մենք գնացել ենք, մեր ուսումնասիրություններն արել ենք, մեր ձուկը բաց ենք թողել, ոչ Ադրբեջան ենք հարցրել, ոչ էլ»,– ասաց Գաբրիելյանը։

Սյունեցի բնապահպան, Կապանի երկրագիտական թանգարանի աշխատակից Դավիթ Հակոբյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում չբացառեց, որ խորհրդային տարիներին գուցե և որպես բարի կամքի դրսևորում «եղբայրական» ժողովրդին թույլ է տրվել օգտվել Հայաստանի ջրային ռեսուրսներից, բայց դա չի նշանակում, թե լիճն իրենցն է եղել։

Озеро Сев Лич - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2021
Ադրբեջանցիները մոտ 500 մ առաջ են եկել Ակներ գյուղի ուղղությամբ. գյուղապետ

«Այն, որ Սև լիճն ամբողջությամբ Խորհրդային Հայաստանի, հետո նաև Հայաստանի Հանրապետության տարածքում է, դա միանշանակ է»,– ասաց նա։

Հակոբյանի համոզմամբ` այսօր խնդիրն արդեն ոչ թե ջրային ռեսուրսների, այլ ավելի շատ ՀՀ անվտանգության ոլորտում է։

«Վստահ եմ, որ պատահական չեն ջրային ակունքներն ընտրվում և փորձ են անում վերահսկողություն հաստատել հենց ջրային ակունքների վրա։ Այդպիսով նաև ջրային ռեսուրսներն ու բնությունն են վտանգվում»,– ասաց Հակոբյանը։

Այս առումով Դավիթ Հակոբյանը հիշեցնում է բնապահպանական ոլորտի կոնվենցիաների պահանջները, որոնք արգելում են բնության պահպանվող տարածքներում ցանկացած այնպիսի գործունեությունների իրականացումը, որոնք կարող են խախտել բնական համակարգերն ու սպառնալ բնության պահպանությանը։

Երեկ մի քանի ժամ եղել եմ Վերին Շորժայում. Գեղարքունիքի մարզպետը մանրամասներ է հայտնում

1987-թ–ին Խորհրդային Հայաստանի կառավարությունը Սև լիճը հայտարարեց արգելոց։ 2001թ.–ին արդեն անկախ Հայաստանի իշխանությունն այն վերածեց արգելավայրի` «Զանգեզուր» կենսոլորտային համակարգի կազմում։

Լիճն ունի հրաբխային ծագում, գտնվում է Մեծ Իշխանասար լեռան խառնարանում։ Մակերեսը 240 հեկտար է, առավելագույն խորությունը` 7,5 մ, ջրի ծավալը` 9 մլն մ³։

Լճում ու հարակից տարածքում խորհրդային ժամանակի տվյալներով հաշվառված են 102 տեսակի բույսերն ու կենդանիներ։

Սև լճի ջուրը քաղցրահամ է։ «Սյունք» ՋՕԸ տվյալներով` չի օգտագործվում ո՛չ խմելու, ո՛չ ոռոգման նպատակով։

Սա դիվերսիոն անցում է. Փաշինյանը` Սյունիքի դեպքերի մասին

Լրահոս
0