00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի տարածք մարտահրավեր է ՀԱՊԿ –ին. Այվազյան

© Photo : official site of the MoFA of RAАра Айвазян принял участие в онлайн-встрече министров иностранных дел на тему «Альянс за универсальность» под председательством Германии и Франции (24 февраля 2021). Еревaн
Ара Айвазян принял участие в онлайн-встрече министров иностранных дел на тему «Альянс за универсальность» под председательством Германии и Франции (24 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում` ներկայացնելով հայ-ադրբեջանական շփման գծում առկա վիճակը։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք մարտահրավեր է ՀԱՊԿ անվտանգության համակարգի համար։ Այսօր` մայիսի 19-ին, Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Блокпост российских миротворческих сил в Лачинском коридоре - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021
Ղարաբաղում իրադրությունը բարելավվել է, բայց առայժմ լարված է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

 «Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք անմիջական սպառնալիք է ներկայացնում ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, ինչը մարտահրավեր է կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի համար»,- ասել է Այվազյանը:

Նա նաև իր գործընկերներին հայտնել է, որ ներկա պայմաններում արդիական է դառնում ՀԱՊԿ արտակարգ իրավիճակներին արձագանքման կարգը, որով նախատեսվում է բազմակողմ առաքելության ձևավորում։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արա Այվազյանն ասել է, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը որևէ պարագայում չի կարող հանգեցնել հակամարտության լուծմանը, և որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական-դիվանագիտական հարթակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և մշակված սկզբունքների իրագործման հիման վրա:

Նիստի արդյունքում ԱԳ նախարարներն ընդունել են ՀԱՊԿ անդամ պետությունների միջև համագործակցությանն ուղղված մի շարք փաստաթղթեր:

ՀԱՊԿ-ում մտահոգությամբ են հետևում Հայաստանի սահմանային իրավիճակի զարգացմանը. Զաս

Նախարարական նիստի մեկնարկից առաջ ՀԱՊԿ անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպում են ունեցել Տաջիկստանի նախագահ  Էմոմալի Ռահմոնի հետ։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ինչո՞ւ են Հայաստանի սահմանային հարցերը քննարկում ՀԱՊԿ-ը և Ադրբեջանը

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։ Նշենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմն այսօր նախանշված բանակցություններին չի ներկայացել։

Լրահոս
0