00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտահերթը մեկնարկեց. կառավարության ներկայացուցիչները դահլիճում չեն

© Sputnik / Asatur YesayantsПленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Բաժանորդագրվել
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ նիստին հրավիրել են ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, պաշտպանության և ԱԳ նախարարների պաշտոնակատարներին, ինչպես նաև ԱԽՔ–ին ու ԳՇ պետին։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ՀՀ սահմանների դեմարկացիային ու դելիմիտացիային վերաբերող աղմկահարույց փաստաթղթի հարցով ԱԺ արտահերթ նիստը մեկնարկել է։

Лидер движения 5165 Карин Тоноян во время акции протеста с требованием опубликовать договор с Азербайджаном - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Չպետք է հեռանանք այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրից չեն հեռացել դավաճանները. Տոնոյան

Կառավարության ներկայացուցիչները նիստին առայժմ չեն ներկայացել։

Նիստը նախաձեռնող ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում հույս հայտնեց, որ նրանք նիստի ընթացքում, այնուամենայնիվ, կգան ու պատգամավորները հնարավորություն կստանան իրենց հուզող հարցերի պատասխաններն ստանալ։

Մարուքյանը տեղեկացրեց, որ նիստին հրավիրել են ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, պաշտպանության և ԱԳ նախարարների պաշտոնակատարներին, ինչպես նաև ԱԽՔ–ին ու ԳՇ պետին։

Անդրանիկ Քոչարյանը եթերից է իմացել աղմկահարույց փաստաթղթի մասին

Մարուքյանը նաև հայտնեց, որ ԱԺ–ին առաջարկում են ընդունել հայտարարություն, որով կարձանագրվի, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը, քանի որ Սահմանադրության պահանջով նման հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Իսկ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը։

Բացի այդ, միջազգային պայմանագրերը ևս ԱԺ–ի կողմից ենթակա են վավերացման։ Հակառակ դեպքում դրանք հակասում են Սահմանադրությանը:

«Հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման և սահմանագծման աշխատանքների վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը հղի է ազգային և պետական շահի ստորադասման, ինչպես նաև Արցախի Հանրապետության սահմանների, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման առնչությամբ անբարենպաստ և անդառնալի հետևանքերի առաջացմամբ»,– հայտարարության նախագծի տեքստը մեջբերելով` ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

«Ահա փաստաթուղթը, որի մասին գրել էի». Միքայել Մինասյանը լուսանկար է հրապարակել

Նրա խոսքով` այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։

Լրահոս
0