00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծառայողական խախտումների պատճառով են ադրբեջանցիները ՀՀ սահմանը հատել. քրգործ է հարուցվել

© Photo / official site of the President of RA Армянский военнослужащий на армяно-азербайджанской границе
Армянский военнослужащий на армяно-азербайджанской границе - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Բաժանորդագրվել
Ստուգման առարկա է դարձել նաև երեկ տարածվող տեսանյութը, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները ստորացնում հայկական զինվորական համազգեստով անձանց։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանը ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու, հայ զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ դատախազությունում հարուցվել են քրեական գործեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։

Նշվում է, որ ստուգման առարկա է դարձել նաև երեկ տարածվող տեսանյութը, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները ստորացնում հայկական զինվորական համազգեստով անձանց։

И.о премьер-министра Никол Пашинян на заседании Парламента (10 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Դա միակ փաստաթուղթն է, որը գտնվում է աշխատանքային քննարկման մեջ. Նիկոլ Փաշինյան

«Պարզվել է, որ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի և ենթակա զորամասերի մի շարք զինծառայողների ու պաշտոնատար անձանց ծառայողական խախտումների պատճառով է մայիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Կութ բնակավայրի տարածքում Ադրբեջանի զինված ուժերի մեծաքանակ ստորաբաժանում է ներթափանցել ՀՀ զինված ուժերի պահպանության  տակ գտնվող տարածք։ Նրանք բռնություն են գործադրել ՀՀ զինծառայողների նկատմամբ և ստիպել թողնել մատական դիրքը»,–նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ զինծառայողների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում Ադրբեջանի զինծառայողները հետ են շպրտվել ելման դիրքեր:

Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈւ հրամանատարների կազմակերպմամբ՝ մի խումբ զինված զինծառայողներ ապօրինի հատել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրի և Նորաբակ համայնքի սահմանային հատվածներում պահպանվող ՀՀ պետական սահմանը:  Ադրբեջանցի զինծառայողները ՀՀ տարածքում առաջացել են 2-3 կմ ու դիրքավորվել՝ նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողներին սպառնալով ավելի առաջանալու դեպքում կրակ արձակել նրանց ուղղությամբ։

Исполнительный директор Международного центра по развитию парламентаризма Гоар Мелоян - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
ՌԱԴԻՈ
ՀՀ տարածքային ամբողջականությունը ՄԱԿ–ի կողմից ճանաչվել է դեռ 1992–ին. Մելոյան

Նշված դեպքերի կապակցությամբ մարտական ծառայության կանոնների խախտման, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով և 376-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 18–ին հայտնել էր, որ հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն է եղել, բայց արագ հարթվել է։

«Ես ժողովրդից ոչինչ չեմ թաքցնում». Վարդենիսում պատրաստ են նաև հարցի ուժային լուծմանը

Երեկ` մայիսի 19–ին, ՊՆ–ն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի տարածած` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, իսկ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն։

ՀՀ պաշտպանական գերատեսչությունը վստահեցրել էր, որ հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը:

Լրահոս
0