00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոզնավարից կանանց ու երեխաների մի մասին հանել են. ադրբեջանցիներն օր օրի մոտենում են

© Sputnik / Aram NersesyanСын Армена Бадаляна показывает на азербайджанский пост из села Неркин Хндзореск, Сюник
Сын Армена Бадаляна показывает на азербайджанский пост из села Неркин Хндзореск, Сюник - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
Բաժանորդագրվել
Խոզնավար համայնքի ղեկավար Վարո Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում հաստատել է գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման լուրը։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Երեկ գիշեր ադրբեջանական զորամիավորումների զինծառայողները Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի ուղղությամբ ևս 1.5 կմ առաջ են եկել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Խոզնավար համայնքի ղեկավար Վարո Գրիգորյանը։

«Իշխանասարի կողմից 3.5 կմ մտել էին մեր սահման, հիմա 1.5 կմ նորից իջել են դեպի գյուղի կողմը։ Ադրբեջանցիները գյուղից 2.5 կմ հեռավորության վրա են»,- նշեց նա։

Գրիգորյանն ասում է` մեկ օրում 2 անգամ են առաջ եկել։ Սկզբում զինված ադրբեջանցիներին մերոնք հետ են ուղարկել, գնացել են` ավելի մեծ խմբով վերադարձել։ 

Омбудсмен Армении Арман Татоян посетил Сюникскую область с рабочим визитом (14 мая 2021). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2021
Իշխանասարում ադրբեջանցիների ներկայությունը վտանգում է Սյունիքի խմելու ջրի հասանելիությունը

«Չեն էլ վախենում։ Ասում են` հրաման ունենք, որ սա մեր հողերն են, մենք պիտի կանգնենք ստեղ։ Մենք էլ հրաման չունենք, որ կատարենք»,- նշեց Խոզնավարի ղեկավարը։

Դրանից հետո գյուղի տղամարդկանց մեծ մասն իրենց կանանց և երեխաներին հանել են Խոզնավարից, տեղափոխել` ով որտեղ կարողացել է, իրենք մնացել են գյուղում, մինչև հասկանան` ինչ է լինելու։ Եթե այս անորոշությունը երկար շարունակվի, հնարավոր է` տղամարդիկ էլ գյուղը լքեն։

«Կանանց ու պուճուրներին հանել են, բայց որ տղամարդիկ էլ ասեն` գնում եմ, հո չե՞մ ասելու` մի գնա, որ ասեն` մնում եմ, հո չե՞մ ասելու` մի մնա, ինչ ուզում են` թող այդպես էլ անեն։ Զոռով պահեմ, մեկ էլ էն կողմից գա մեկի երեխայի վիզը կտրի, մեկին սպանեն, ասի` դու արեցիր, ի՞նչ անեմ։ Չնայած ես իմ երեխաներին, թոռներին չեմ հանել, բայց դե ինչ կապ ունի։ Վախենում եմ, բայց ի՞նչ անեմ, որ ես գնամ, հանեմ, ամբողջ գյուղը հետևիցս դուրս է գալու»,- հավելեց Գրիգորյանը։

Սյունիքի Խնածախ գյուղի գլխին ադրբեջանցիները մարտական հենակետեր են կառուցում

Նա նշեց, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը երեկ գյուղ է այցելել, իրավիճակին տեղում ծանոթացել, բայց խնդրի լուծման մասին ոչինչ չի խոսել։ Միայն այսօր Գրիգորյանին ասել են` հաշվառի այն գյուղացիներին, որոնք քանի օր է` պահանջում են զինել իրենց։ Դե, իսկ կրակելու մասին խոսք չկա. հրաման է։

«Տալիս եք` մարդավարի տվեք, պրծնենք, մեզ էլ հանեք ստեղից, ասեք` ռադ եղեք ստեղից, պրծնենք, էլի, ի՞նչ անենք, ասե՛ք։ Ի՞նչ անենք, գնանք թուրքի տիրապետության տա՞կ ապրենք։ Էդքան զոհ տվեցինք, սաղ էրեխեքին էդքան կոտորեցինք, հիմա էլ եկել են Հայաստանի վրա են հարձակվում։ Ծանր ա, շատ ծանր ա, մարդիկ չգիտեն` ուր գնան»,- սրտնեղում է Գրիգորյանը։

Հավելենք, որ Խոզնավարը մտնում է Տեղ խոշորացված համայնքի մեջ։ Գյուղն ունի 70 տնային տնտեսություն, 300 բնակիչ։

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներն ահազանգում են ադրբեջանցիների ներկայության մասին

Լրահոս
0