00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերի և ադրբեջանցիների ծեծկռտուքի հետևանքով 11 զինծառայող է վնասվածք ստացել

© Photo : official site of MoD of RAВоенные тренировки в одной из воинских частей Армении
Военные тренировки в одной из воинских частей Армении - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
Բաժանորդագրվել
Ադրբեջանցիները մտել են Խոզնավար, հայտարարել, որ դա իրենց տարածքն է, առաջանալու դեպքում սպառնացել են կրակ արձակել:

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի զինծառայողների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` ներկայացնելով միջադեպի մանրամասները։

Озеро Сев Лич - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
Ինչ վիճակում են հիվանդանոց տեղափոխված հայ զինծառայողները

ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել էր, որ մայիսի 20-ի երեկոյան, հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերի պատճառաբանությամբ, Սև լճի մերձակայքում տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։

«Պարզվել է, որ 2021թ. մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը: Նրանք մոտ 1.5 կմ առաջացել են ՀՀ տարածքով, դիրքավորվել և նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել, հայտնել են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը, առաջանալու դեպքում սպառնացել են կրակ արձակել: Դրանից հետո ՀՀ ԶՈւ զինծառայողներին հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր»,– նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

Նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմաններում, ԱՀ ԶՈւ մի շարք զինծառայողներ խմբով, կրկին առանց պատշաճ թույլտվության հատել են միևնույն հատվածում պահպանվող պետական սահմանը, վեճի բռնվել նրանց ընդառաջ գնացած, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ԶՈւ մի շարք զինծառայողների հետ: Փոխադարձ ծեծկռտուքի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ ԶՈւ 11 ներկայացուցիչների: ՀՀ ԶՈւ զինծառայողներին այս անգամ ևս հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր:

Армянские военнослужащие на одной из позиций близ села Давид Бек в Сюникской области Армении - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
«Ադրբեջանցիներն եկել են մեր տարածք, մեզ ասում են՝ փախեք-գնացեք». Խոզնավարը դատարկվում է

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) երկրորդ մասով (երկու դրվագ), 300.2-րդ հոդվածով (տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) և 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով:

Սյունիքում ձորը գլորված զրահափոխադրիչում ևս 4 մարդ է եղել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

Հիշեցնենք` մայիսի 19-ին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում ադրբեջանցիները հարձակվում են հայկական զինվորական համազգեստով մարդկանց, նսեմացնում ու հարվածում են նրանց։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ–ն պարզաբանում տարածեց` հայտնելով, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին։ Գերատեսչությունը վստահեցրեց, որ հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը:

Ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել. ՀՀ ՊՆ

Լրահոս
0