05:38 29 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.32
  • GBP669.27
  • EUR570.01
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
34810

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ղեկավար Վարո Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ Խոզնավարի սարերը հսկող զինվորականներին օգնության է եկել նոր խումբ։

«Հետ գնան` լավ կլինի, չգնան` չգիտեմ...». Խոզնավարում սպասողական տրամադրություններ են

Խոզնավարում ևս 1.5 կմ առաջ եկած ադրբեջանցի զինվորականներին հայկական կողմը հետ է շպրտել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Խոզնավարի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը։

Մայիսի 12-13-ին Սև լճի տարածքում և հարակից գյուղերում թշնամու զինվորականները 3.5 կմ ապօրինի հատել են ՀՀ պետական տարածքը, իսկ մայիսի 20-ին` Խոզնավարի ուղղությամբ ևս 1.5 կմ առաջ էին եկել։

«Որ 1.5 կմ առաջացել են, մերոնք հետ են մղել, գնացել են։ Հիմա ադրբեջանցիները գտնվում են մայիսի 12-ի դրությամբ հատած տարածքներում, այսինքն` դեռ 3.5 կմ մեր տարածքում են»,- ասաց նա։

Նրա խոսքով` Խոզնավարի սարերը հսկող զինվորականներին օգնության է հասել նոր խումբ։

«Երեկ Գորիսում ահագին զինվորականներ կային, մի մասը եկել են, ոտքով բարձրացել արոտավայրերի վերևի սարը` Վալերի դյուզ։ Այդպես ենք ասում այդ սարին։ Ադրբեջանցիների դիմաց կանգնած են»,- նշեց Գրիգորյանը։

Դեռ երեկ թշնամու նոր առաջխաղացումից փոքր-ինչ սրտնեղած խոզնավարցիներն այսօր արդեն սպասում են հրամանի` եթե պետք լինի, պատրաստ են նաև կռվով պաշտպանել սեփական տարածքները։

«Սպասում ենք, տեսնենք` ինչ են ասում` գնանք, կռվենք, թե հետ են գնում ելման դիրքեր»,- հավելեց նա։

Վարչական շրջանի ղեկավարի խոսքով` ադրբեջանցիներին ամեն գնով պետք է դուրս բերել հայկական տարածքներից, եթե մնան, ամռանը անասուններին արածեցնելը, ձմռան համար էլ խոտ ամբարելն անհնար կլինի։

«Զոռով պահում են էլի։ Ամառն էլի մի կերպ յոլա կտանեն, բայց ձմեռը սարսափելի է լինելու։ Այն տարածքում, որ իրենք կանգնած են մեր խոտհարքերն են, խոտ ենք հնձում, գյուղացին էլ դրանով է ապրում։ Հրե՜ն նստած են... Հետ գնան` լավ կլինի, հետ չգնան` չգիտեմ... »,- հավելեց Գրիգորյանը։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Ըստ թեմայի

«Մենք պատրաստ ենք». Ալիևն անդրադարձել է ՀՀ–ի հետ հնարավոր պայմանագրի ստորագրմանը
Փորձե՛ք ձեր բախտը. Տավուշի թեմի առաջնորդն արձագանքել է գյուղերն Ադրբեջանին տալու լուրերին
Բարձունքը գտնվում է սահմանագծի վրա. ՊՆ–ն մեկնաբանում է ադրբեջանական հերթական տեսանյութը
Ալիևն ու Լուկաշենկոն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
թեգերը:
ադրբեջանցի, Խոզնավար, Սյունիք

Գլխավոր թեմաներ