06:19 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP665.64
  • EUR569.28
  • RUB6.52
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
39 0 0

ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը մեկնելու է ՌԴ։ Հանդիպմանը քննարկվել է նաև այդ հարցը։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա՝ թվային տնտեսությունից մինչև գիտահետազոտական գործունեություն։ Նման կարծիք է հայտնել ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, այսօր` մայիսի 24–ին ընդունելով ՀՀ–ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։

И.о. министра высокотехнологичной промышленности Айк Чобанян принял делегацию во главе с Чрезвычайным и Полномочным послом России Сергеем Копыркиным (24 мая 2021). Еревaн
ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ընդունել է ՀՀ–ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին

«Ինչպես հայտնի է` դեռևս Խորհրդային Միության կազմում Հայաստանը կարևոր տեղ է գրավել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում, և Խորհրդային Միությունից ժառանգած կարողությունները ներկայում լավ հիմք են ստեղծել ՀՀ-ում ինժեներական ոլորտի զարգացման և արդյունաբերական ոլորտն ակտիվացնելու համար»,- ասել է Չոբանյանը:

Կոպիրկինն իր հերթին տեղեկացրել է, որ ռուսական կողմը ևս շահագրգիռ է ընդլայնելու գործակցության ոլորտները և համատեղ ծրագրերի շրջանակները, մասնավորապես՝ ռադիոէլեկրոնիկայի, հաշվողական տեխնիկայի, անօդաչուների, բժշկական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման և շատ այլ հարցերի շուրջ, համագործակցությունը բավական լուրջ հիմքերի վրա է դրված:

И.о. министра высокотехнологичной промышленности Айк Чобанян принял делегацию во главе с Чрезвычайным и Полномочным послом России Сергеем Копыркиным (24 мая 2021). Еревaн
ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ընդունել է ՀՀ–ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են այս տարի ամռանը նախարարի՝ Ռուսաստան կատարելիք աշխատանքային այցին։

Հիշեցնենք, որ Կոպիրկինը պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր պաշտոնյաների հետ։ Մայիսի 20-ին նա հանդիպել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Հարությունյանը և Կոպիրկինը մասնակցել են ռուսաց լեզվի ուսուցման լսարանի բացմանը

Ըստ թեմայի

Ռազմարդյունաբերության կոմիտեում առարկայական փոփոխություններ կիրականացվեն. Հայկ Չոբանյան
Հայկ Չոբանյանը նշանակվեց ԲՏԱ նախարար
«Ռուս և հայ ժողովուրդները միասնական ապագա ունեն». Կոպիրկինը հանդիպել է Ծառուկյանի հետ
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Սերգեյ Կոպիրկին, Հայկ Չոբանյան

Գլխավոր թեմաներ