03:34 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
143 0 0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողի ընտանիքին և հարազատներին։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը միջազգային հանրությանը և բոլոր շահագրգիռ պետություններին կոչ է արել լինել առավելագույնս անհանդուրժող և կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրիչ գործողություններին համապատասխան գնահատական տալու և դատապարտելու ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող տևական ոտնձգություններից և ապօրինի գործողություններից հետո այսօր Ադրբեջանը դիմել է սահմանային իրավիճակը լարելու նոր սադրանքի:

«ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել հայկական զինուժի ուղղությամբ: Հայկական կողմից կա զոհ: Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին և հարազատներին»,–ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ նախագահը պետական համապատասխան կառույցներին հորդորել է գործադրել բոլոր ջանքերը և ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների:

Ադրբեջանցիները կրակել են հայ դիրքապահների ուղղությամբ. ՊՆ

Հիշեցնենք, որ այսօր` մայիսի 25-ին` ժամը 14։20-ի սահմաններում, հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել»,– նշված է հաղորդագրության մեջ։

Միջադեպի մանրամասները ճշտվում են։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վերին Շորժայրում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է զոհվել։

Ըստ թեմայի

Արմեն Սարգսյանը սահմանային իրավիճակը քննարկել է ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ
Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել
Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի դեսպանին. տեսանյութ
թեգերը:
Զոհ, զինծառայող, Գեղարքունիքի մարզ, Արմեն Սարգսյան, Նախագահ

Գլխավոր թեմաներ