14:44 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
50 0 0

Բեռներն այդ ուղղությամբ պետք է տեղափոխվեն հնարավորինս արագ և առանց ուշացումների։ Այդ հարցի լուծման համար ստեղծվել է միջազգային աշխատանքային խումբ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik․ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն ու Իրանը շարունակում են աշխատել Պարսից ծոց–Սև ծով տրանսպորտային միջանցքի ուղղությամբ։

Նախագծի իրականացման համար արդեն ստեղծվել է միջազգային աշխատանքային խումբ, որը նիստ է անցկացրել մեկ-երկու ամիս առաջ։ Հաջորդը տեղի կունենա Բուլղարիայում։

«Մենք պետք է մշակենք այս կարևոր երթուղով բեռների փոխադրման առավելագույնս արագ մեխանիզմներ»,– ասաց Ավինյանը:

Մյուս ծրագիրը վերաբերում է Իրանի հետ բարձրավոլտ 3-րդ գծին, ինչը կհեշտացնի երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակումը: Այժմ կողմերը բանակցություններ են վարում դրա կառուցման շուրջ։

«Մեր առևտրաշրջանառությունն աճում է, և կողմերը կարևորում են համատեղ նախագծերի առաջմղումը», – նշեց Ավինյանը:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ. Այվազյանը` Զարիֆին

 

Ըստ թեմայի

Ծովից ծով. իրանական նախագիծը կօգնի՞ Հայաստանին դուրս գալ մեկուսացումից և պահպանել Սյունիքը
Իրանը հարգում է երկրների տարածքային ամբողջականությունը. Զարիֆ
Մոհամմադ Ջավադ Զարիֆի ու Արա Այվազյանի հանդիպումը` լուսանկարներում
թեգերը:
Տիգրան Ավինյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ