16:40 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD499.38
  • GBP694.29
  • EUR596.36
  • RUB6.92
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
23 0 0

Հանրապետության նախագահն ու Իրանի արտգործնախարարն անդրադարձել են նաև հայ-իրանական երկկողմ օրակարգին:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին և նրա գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահ Սարգսյանը ընդգծել, որ Հայաստանն Իրանին համարում է վստահելի գործընկեր ու բարեկամ հարևան: Նրա խոսքով՝ տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում չափազանց կարևոր են դարձել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը:

«Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի տարածք ներխուժելու փաստին և սահմանային իրավիճակին՝ նշելով, որ Ադրբեջանն իր սադրիչ գործողություններով նոր սպառնալիք է ստեղծում ողջ տարածաշրջանի համար»,–ասված է հաղորդագրության մեջ:

Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր հերթին նշել է, որ Հայաստանը միշտ էլ Իրանի լավ բարեկամն է եղել, և երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները գալիս են դարերի խորքից: Արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը շեշտել է, որ Իրանը կողմնակից է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը և պատրաստ է հնարավոր ջանքերը ներդնել այդ ուղղությամբ: Նա միևնույն ժամանակ շեշտել է իր երկրի շահագրգռվածությունը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության լիարժեք պահպանման ու ապահովման հարցում՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորում է հարգանքը միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ:

Հանրապետության նախագահն ու Իրանի արտգործնախարարն անդրադարձել են նաև հայ-իրանական երկկողմ օրակարգին: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ տարածաշրջանի առջև ծառացած նոր մարտահրավերները պարտադրում են աշխատել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու ուղղությամբ: Նշելով, որ Իրանը և Հայաստանը համագործակցության շատ ավելի մեծ ներուժ ունեն, քան իրականում օգտագործում են` նրանք կարևորել են համատեղ տարբեր ծրագրերի շրջանակում փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացումը:

Սյունիքի դեպքերից հետո Իրանն ակտիվացել է. ինչո՞ւ է Հայաստանն անտեսում հարևանի շահը

Նշենք, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը Հայաստան է ժամանել այսօր։ Նա հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Մինչ Երևան գալը Զարիֆը եղել է Բաքվում։

Ըստ թեմայի

Միջազգային ճնշումն աճում է. Ադրբեջանը ստիպված կլինի վերադարձնել գերիներին. Այվազյան
Ինչի՞ հետ է կապված Երևանի և Բաքվի միջև տեղի ունեցած միջադեպը. ՌԴ ԱԳՆ–ի տեսակետը
Զախարովան խոսել է Ղարաբաղում հակամարտության կարգավորման պայմանների մասին
թեգերը:
Արմեն Սարգսյան, Մոհամմադ Ջավադ Զարիֆ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ