06:57 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP665.64
  • EUR569.28
  • RUB6.52
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայ գերիներ, անհետ կորածներ (362)
2378 0 0

Ադրբեջանի կողմից գերեվարված վեց տղաները պայմանագրային զինծառայողներ են։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայտնի է, թե ովքեր են այս գիշեր հայտնվել ադրբեջանական գերության մեջ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է զինծառայողների անունները։

ՀՀ տարածքում` առանց սահմանը հատելու ինժեներական աշխատանքներ կատարած ու գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ

Ա. Ն. Աբգարյանը

Ի. Ա. Սարգսյանը

Վ. Վ. Սարգսյանը

Բ. Ս. Օհանյանը

Ա. Գ. Բուդոյանը

Վ. Օ. Ռաֆայելյանը։

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, ըստ որի՝ ադրբեջանական ԶՈւ կողմից գերեվարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում, չի համապատասխանում իրականությանը:

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր գիշեր ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

թեմա:
Հայ գերիներ, անհետ կորածներ (362)

Ըստ թեմայի

ՀՀ ՊՆ-ն հաստատում է` 6 հայ զինծառայող է գերեվարվել
Արտակ Դավթյանի և Վաղարշակ Հարությունյանի հարաբերությունները լավ չեն. «Ժողովուրդ»
Ադրբեջանի գործողությունները նպատակ ունեն վտանգել տարածաշրջանային խաղաղությունը. ՀՀ ԱԳՆ
թեգերը:
զինծառայող, Ադրբեջան, գերի, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան

Գլխավոր թեմաներ