00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թաթոյանը իշխանություններին կոչ է արել Ադրբեջանում պահվող գերիների թիվը բացահայտել

© Sputnik / Aram NersesyanВыступление омбудсмена Армана Татояна на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (26 ноября 2019). Еревaн
Выступление омбудсмена Армана Татояна на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (26 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Բաժանորդագրվել
ՀՀ ՄԻՊ–ն ընդգծել է, որ մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները ոչ մի կերպ չեն արձագանքել հակամարտության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ ռազմական հանցագործություններին։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik․ Բացահայտելով գերիների թիվը` Հայաստանի իշխանությունները կավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ Երևանում ընթացող անհետ կորածների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության թեմայով քննարկման ժամանակ։

Военные тренировки в одной из воинских частей Армении - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Հայտնի են գերի ընկած զինվորականների անունները

«Ես կարծում եմ` իշխանությունները ճիշտ չեն անում, որ չեն հրապարակում գերիների թիվը։ Թիվ նշելով` կարելի է  բարձրացնել պատասխանատվությունը մարդկանց կյանքի իրավունքի պահպանման շուրջ, ինչպես նաև ավելացնել ճնշումն Ադրբեջանի վրա։ Մենք պետք է ոչ թե Ադրբեջանի տվյալներով առաջնորդվենք, այլ մեր», – ասել է Թաթոյանը։

Նրա խոսքով` կարելի է նշել գերիների ոչ թե կոնկրետ, այլ գոնե նվազագույն թիվը։

Թաթոյանն ընդգծել է, որ եթե նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված չեն գերիների վերադարձի կոնկրետ ժամկետները, ապա դա հիմք չէ նրանց անժամկետ պահելու համար։ Միջազգային մարդասիրական իրավունքը պահանջում է վերադարձնել նրանց մարտական գործողությունների դադարեցումից հետո։

«Բոլորը բոլորի դիմաց սկզբունքը կարևոր սկզբունք է, սակայն այն չի պահպանվել։ Բացի այդ Արցախյան հակամարտությունը շարունակվում է, իսկ Ադրբեջանը քրեական գործեր է հարուցում մեր քաղաքացիների դեմ` իբր ռազմական գործողություններից հետո իրենց տարածքում հայտնվելու համար։ Մարդասիրական բոլոր իրավունքները խախտված են», – ասել է Թաթոյանը։

Մարուքյանը պահանջում է անհապաղ ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել

Նա հավելել է, որ Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները ոչ մի կերպ չեն արձագանքել հակամարտության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ ռազմական հանցագործություններին։ Դրա պատճառով ծնվել են նոր հանցագործություններ, և դա սասանել է մարդու իրավունքների սկզբունքների հանդեպ հավատը, այդ սկզբունքները սկսել են ընկալվել որպես գեղեցիկ խոսքեր և ոչ ավելին։

Ադրբեջանի գործողությունները նպատակ ունեն վտանգել տարածաշրջանային խաղաղությունը. ՀՀ ԱԳՆ

Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ գերիների վերադարձն իրականացվելու է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այդ հիմնավորմամբ հայկական կողմը դեկտեմբերի 14-ին առաջինն Ադրբեջանին հանձնեց 2014 թվականից Արցախում սպանության, լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման համար բանտարկված հանցագործներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին: Ադրբեջանի տարածքում մնում են 200–ից ավելի հայ գերիներ։

Լրահոս
0