20:32 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
90 0 0

Ժոնաթան Լաքոտը հայերին հպարտություն է մաղթել, երկրին` խաղաղություն ու բարգավաճում։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը Հայաստանի առաջին հանրապետության 103-րդ տարեդարձի կապակցությամբ հայերեն գրառում է արել Facebook–ի իր էջում։

«Այս մայիսի 28-ին` Առաջին հանրապետության 103-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին կարողանալ ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ։ Մաղթում եմ Հայաստանին, որ իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ։ Մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկության, իր ուժերի և տաղանդների վրա։ Մաղթում եմ հայերին հպարտ լինեն այս երկիրը իրենց երեխաներին նվիրելու համար։ Եվ մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ»,– գրել է նա:

Հիշեցնենք` մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Այս օրն ավանդաբար Սարդարապատ են այցելում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և այլք։

Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:

1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական Հանրապետությունը, որն ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: Երևան 11-րդ Կարմիր բանակի զորամասերի մուտք գործելուց հետո հանրապետությունը խորհրդայնացվեց:

Ըստ թեմայի

Ամենադժվարն առաջին անկախությունն էր. ինչով են նման Առաջին և Երրորդ հանրապետությունները
Սարդարապատ. ինչ գիտենք հայերին երկրորդ ցեղասպանությունից փրկած ճակատամարտի մասին
Եպիսկոպոսը խորհուրդ էր տալիս նշան բռնել գլխին․ հայ հոգևորականն ու Սարդարապատի ճակատամարտը
թեգերը:
հայերեն, հայեր, Ժոնաթան Լաքոտ, Ֆրանսիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ