07:12 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան և ԵԱՏՄ (253)
40 0 0

Հայաստանը պետք է հավաքի իր և ԵԱՏՄ մյուս երկրների առողջապահության գիտական ինստիտուտների կարծիքներն այն մասին, թե բազմազան վեյփերի և խառնուրդներից որոնք կարելի է թույլատրել, իսկ որոնք՝ ոչ։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Հայաստանն աշխատում է նիկոտին պարունակող արտադրատեսակների նոր կանոնակարգի ուղղությամբ։ Այս մասին Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում Մոսկվա – Երևան – Մինսկ – Նուր-Սուլթան – Բիշքեկ հեռուստակամրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն։

Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին աշխարհում նիկոտին պարունակող տասնյակ նոր արտադրատեսակներ են հայտնվում։ Դա ոչ միայն ծխախոտի գլանակներն են, այլև բոլոր տեսակի հեղուկ և չոր խառնուրդները, տաքացումով և առանց տաքացման, ծխելու, ինհալացիայի, ծամելու համար:

Հայաստանի Հանրապետության խնդիրն է հավաքել առողջապահության գիտական ինստիտուտների (և՛ ՀՀ-ում, և՛ ԵԱՏՄ այլ երկրներում) կարծիքները՝ հասկանալու համար, թե որ արտադրանքները կարող են օգտագործվել առողջությանը չափավոր վնաս հասցնելով, իսկ որոնք են վտանգավոր և հարկ է արգելել։

ԵԱՏՄ-ում 2021 թվականին հակաբիոտիկներից «մաքուր» կաթ ու միս կհայտնվի․ ԵԱՏՀ նախարար

«Վերջերս Մոսկվա էր ժամանել Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար ՝ պատվիրակության հետ միասին, որը մասնակցում է այդ աշխատանքների իրականացմանը»,-նշեց Նազարենկոն։

Նշենք, որ Հայաստանում ծխելու խիստ սահմանափակումներ են հայտարարվել, որոնք ուժի մեջ են մտնում նախատեսված ժամանակացույցով։ Սահմանափակումներն ընդունվել են ծխախոտի իրացման համար, սակայն խորհրդարանն առաջարկել է դրանք մեկ տարով հետաձգել՝ ներկայիս բարդ իրավիճակում վաճառքի պահպանման և հարկեր հավաքելու համար:

ԵԱՏՀ խորհուրդն արգելել է անհատական պաշտպանիչ միջոցներ արտահանել ԵԱՏՄ-ից

թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (253)

Ըստ թեմայի

Կկանխի՞ արդյոք Հայաստանը Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ
ԵԱՏՄ արդյունաբերական ինտեգրացիայի քարտեզը պատրաստ կլինի 2021թ․-ի վերջին
ԵԱՏՄ–ում նախագիծ են մշակում պարենի դեֆիցիտի դեմ արագ պայքարելու համար
Երևանը չի բացառում, որ ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի մասնակցությանը պայման կդնի գերիների հարցը
թեգերը:
ծխախոտ, Հայաստան, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)

Գլխավոր թեմաներ