20:59 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
431 0 0

ՌԴ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն`Շոյգուն առաջարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկել:

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքը, Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն`Շոյգուն առաջարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկել:

«Մենք կքննարկենք տարածաշրջանային անվտանգության հարցերը՝ կապված Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի աշխատանքի հետ, բայց նաև բոլոր սուր խնդիրները, որոնք ծագել են այս պահին», - ասել էր Շոյգուն:

ՀՀ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ այլ մանրամասներ են նշվում հանդիպումից։

Ուրիշ ինչի՞ մասին են խոսել Շոյգուն և Հարությունյանը. ՀՀ ՊՆ–ն իր տարբերակն է ներկայացրել

«Վաղարշակ Հարությունյանն իր ռուս գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներթափանցման մանրամասները և ՀՀ զինված ուժերի կողմից ձեռնարկվող գործողությունները։ Նա ընդգծել է, որ «սահմանի ճշգրտման» կեղծ հիմնավորմամբ իրականացված ադրբեջանական սադրանքները բացարձակապես անընդունելի են, և ադրբեջանական ստորաբաժանումները պետք է անհապաղ լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը»,–ասվում է հայկական կողմի տարբերակում։

Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը Մոսկվա է մեկնել երեկ` մայիսի 27–ին։ 

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Իսկ մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայող է գերեվարել։

Ըստ թեմայի

ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներ այցելելուց
Ադրբեջանցիները եղել են դիմակով ու խոսել հայերեն. ՄԻՊ–ը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքից
Ինչու Գեղարքունիքում գերեվարված զինծառայողները զենք չեն կիրառել. պարզաբանում
Ադրբեջանին դրդել են Սյունիքում ու Գեղարքունիքում սադրանքի գնալ. Փաշինյան
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, Սահման, Սերգեյ Շոյգու, Վաղարշակ Հարությունյան

Գլխավոր թեմաներ