00:49 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (176)
261 0 0

Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության օրն է, իսկ Ռուսաստանում այսօր շնորհավորում են սահմանապահներին, ովքեր այսօր պահպանում են նաև Հայաստանի սահմանները:

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության շենքի մուտքն այսուհետ քարե պահակախումբն է «հսկում»: Հուշարձանն ամփոփում է 19-րդ դարի առաջին կեսի ռուսական համազգեստով մի զինվոր և հայ ֆիդայի, ձեռքերը դրած միմյանց ուսերին, գլխավերևում պահած սուրն ու հրացանը:

Открытие памятника Российско-армянской дружбы на территории Пограничного управления ФСБ РФ (28 мая 2021). Еревaн
© Sputnik
Երևանում բացվեց հայ-ռուսական բարեկամության հուշարձան

Աբովյան քաղաքում կանգնեցված հայտնի արձանի հիման վրա կառուցված հուշարձանն աներևակայելի պատմություն ունի:

1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի մարտերից մեկի ժամանակ ռուս զինվորներից մեկը վիրավորվել է և հայտնվել թշնամու կրակի գոտում: Հայ կամավորը փորձել է դուրս բերել նրան: Բայց նույնպես սպանվել է: Մահացածներին հայտնաբերել են մեկ օր հետո՝ մարտի դաշտում ուս ուսի տված:

Открытие памятника Российско-армянской дружбы на территории Пограничного управления ФСБ РФ (28 мая 2021). Еревaн
© Sputnik
Երևանում բացվեց հայ-ռուսական բարեկամության հուշարձան

 Նրանց հուղարկավորել են միասին՝ մեկ գերեզմանում, ինչպես երկու անհայտ զինվորի:

Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունից առաջ Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկինը ասել է, որ գաղափարը ծագել է մեկ տարի առաջ, և շատ խորհրդանշական է, որ տոները համընկնում են: Նրա խոսքով՝ սա հերթական անգամ հաստատում է, որ Ռուսաստանի և Հայաստանի պատմությունները միահյուսված են։

© Sputnik
Երևանում բացվեց հայ-ռուսական բարեկամության հուշարձան

«Սահմանապահներն առաջինն են ընդունել գերմանա-ֆաշիստական զավթիչների հարվածը Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Հունիսի 22 - ին լրանում է Ֆաշիստական Գերմանիայի հարձակման 80 տարին։  Մենք հիշում և հարգում ենք սահմանապահ հերոսների հիշատակը»,-ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

ՀՀ ԱԱԾ ղեկավարության և սահմանապահ զորքերի հրամանատարության անունից ռուս սահմանապահներին հանձնվեցին գերատեսչական պարգևներ և հուշանվերներ:

Հայ ու ռուս զինվորների եղբայրական հուշարձանն այսօր բացվել է հանդիսավոր արարողության ժամանակ, որին ներկա են եղել նաև հայաստանցի քաղաքական ու ռազմական գործիչներ, սահմանապահ զորքերի վետերաններ, հասարակության ներկայացուցիչներ:

  • Երևանում բացվեց հայ-ռուսական բարեկամության հուշարձան
    Երևանում բացվեց հայ-ռուսական բարեկամության հուշարձան
    © Sputnik
  • Երևանում բացվեց հայ-ռուսական բարեկամության հուշարձան
    Երևանում բացվեց հայ-ռուսական բարեկամության հուշարձան
    © Sputnik
  • Открытие памятника Российско-армянской дружбы на территории Пограничного управления ФСБ РФ (28 мая 2021). Еревaн
    Открытие памятника "Российско-армянской дружбы" на территории Пограничного управления ФСБ РФ (28 мая 2021). Еревaн
    © Sputnik
1 / 3
© Sputnik
Երևանում բացվեց հայ-ռուսական բարեկամության հուշարձան
թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (176)

Ըստ թեմայի

Սա արվում է նաև Ռուսաստանի դեմ. Բաբայանը` ՀՀ սահմանում տեղի ունեցող գործընթացների մասին
Ռուս զինվորականները «Խաղաղապահի դասեր» են անցկացրել Ասկերանի շրջանում
Փաշինյանի առաջարկն ինչ–որ առումով շանտաժ է` ուղղված Ռուսաստանի դեմ. քաղաքագետ
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, ռուս, հայ, Հուշարձան, Երևան

Գլխավոր թեմաներ