13:51 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
279 0 0

Մամուլում շրջանառվող լուրերի իսկությունը պարզելու նպատակով ԱԱԾ տնօրենի հետ կապ է հաստատել Hraparak.am-ը։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հերքել է իր հրաժարականի մասին շրջանառվող խոսակցությունները։ Այս մասին գրում է «Հրապարակը»։

Այսօր առավոտից լուրեր են տարածվում, թե ԱԱԾ տնօրենն ազատման դիմում է գրել:

Hraparak.am-ը կապ է հաստատել ԱԱԾ տնօրենի հետ` ճշտելու, թե ճի՞շտ են արդյոք նրա ազատման վերաբերյալ լուրերը:

«Չկա նման բան»,-ասել է նա:

-Այսինքն` ազատման դիմում չե՞ք գրել:

-Ոչ, ոչ:

-Իսկ պատրաստվո՞ւմ եք դիմում գրել:

-Էս պահին նման մտադրություն չունեմ:

Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթն էլ այսօր գրել էր, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանն է  առաջիկայում աշխատանքից ազատման դիմում գրելու: 

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկությունները և աշխատանքից ազատման դիմումները կշարունակվեն: Դա հատկապես համատարած է լինելու ԱԳՆ-ում, ՊՆ-ում և ԱԱԾ-ում։ 

Հավելենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Դրան հետևեց ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականը։

Դեռ փետրվարից մամուլում լուրեր էին շրջանառվում Արա Այվազյանի հրաժարականի մասին։ Մոտ 1 շաբաթ առաջ լուրերն ակտիվացան։ Նշվում էր, որ հրաժարականի պատճառը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հակասություններն են։

Արա Այվազյանի հրաժարականի դրդապատճառը միանշանակ քաղաքական է. Թևան Պողոսյան

Ըստ թեմայի

Առաջարկվել է մի բան, որն ինձ համար անընդունելի է. նախկին մարզպետը մեկնաբանել է հրաժարականը
Արա Այվազյանի հրաժարականի դրդապատճառը միանշանակ քաղաքական է. Թևան Պողոսյան
Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
թեգերը:
Տնօրեն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հրաժարական, Արմեն Աբազյան

Գլխավոր թեմաներ