15:54 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
223 0 0

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ թե՛ ճանապահների բացվելը, թե՛ փակվելը պարունակում է ռիսկեր։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Ճանապարհները պետք է բացվեն, որ որակապես մեր կյանքը փոխվի։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համախոհների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Երկաթուղին պետք է աշխատի, որ մենք թե՛ Իրան գնանք, թե՛ Ռուսաստան։ Մենք ունենք 21-րդ դարի նավթը՝ պղինձը։ Մենք պետք է դա իրագործենք։ Մենք վախենում ենք միջանցքից, բայց պետք է վախենալ նույն տեղում կանգնած մնալուց։ Երբ բոլորը շարժվում են առաջ, իսկ դու կագնած մնում ես տեղում, դա է ամենավախենալուն», - ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ թե՛ ճանապահների բացվելը, թե՛ փակվելը պարունակում է ռիսկեր, բայց պետք է կարողանալ աշխատել դրանց հետ։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հայտարարության մեջ նշված է, որ անհրաժեշտ է ապաարգելափակել բոլոր ճանապարհները։ Խոսքն առաջին հերթին երկաթուղային ճանապարհների մասին է։

Եթե հաջողվի պայմանավորվածությունները կյանքի կոչել, կստանանք հետևյալ պատկերը` Իջևան-Ղազախ երկաթուղային հատված հյուսիսում. այն Հայաստանին հնարավորություն կտա երկաթուղային ելք ունենալ դեպի Ռուսաստան։

Մեղրիով Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն գնացող՝ Ադրբեջանի հարավում գտնվող ճանապարհի վերականգնում։ Այնտեղ Թուրքիա  գնացող ավտոմայրուղի կա։

Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի դուռը. Դանիելյանը`ապաշրջափակման մասին

Հայաստանի Արարատի մարզն ու Նախիջևանը կապող Երասխ – Շարուր անցման ապաարգելափակում։ Հայաստանի համար դա երկաթուղային ճանապարհ է դեպի Իրան ու կարճ ճանապարհ դեպի Սյունիք։

Գյումրուց մինչև Թուրքիայի սահման տանող երկաթուղու բացումը կհանգեցնի Ռուսաստանի ու Թուրքիայի երկաթուղային համակարգերի միավորմանը, նաև կարող է լրացուցիչ միջանցք դառնալ Թուրքիայի ու Ադրբեջանի հաղորդակցության համար։

Այդ ցանցը կարող է համակցված լինել «Հյուսիս-հարավ» (Եվրոպա-Ռուսաստան-Իրան-Հնդկաստան) տրանսպորտային միջանցքի հետ։

Տնտեսական կապերի ապաշրջափակումը «թոզփչոցի» է. տնտեսագետը զգուշացնում է վտանգների մասին

Ըստ թեմայի

Ապաշրջափակում չի կարող լինել, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել․ փորձագետ
Ի՞նչ պետք է հաշվի առնել տրանսպորտային կապերի ապաշրջափակման ընթացքում. ՄԻՊ-ի դիտարկումները
Ապաշրջափակման հարցի լուծումն անվտանգային երաշխիք կարող է լինել. փոխվարչապետ
Ի՞նչ մտավախություններ ունի Ռոբերտ Քոչարյանը ճանապարհների ապաշրջափակման հեռանկարից
թեգերը:
Հայաստան, Ճանապարհ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ