18:05 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD499.38
  • GBP694.29
  • EUR596.36
  • RUB6.92
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
14801

Վարչապետի պաշտոնակատարն առաջարկեց ընտրությունները դիտարկել որպես դատավարություն և դրա արդյունքներով դատավճիռ կայացնել բոլոր նախկին ղեկավարների դեմ։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում կստանա քաղաքացիների ձայների 60%-ը: Այս մասին նա հայտարարեց իր կուսակցության համակիրների հետ հանդիպմանը:

«Ես ակնկալում եմ, որ առաջիկա ընտրություններում քաղաքացիների առնվազն 60% -ը կքվեարկի մեր օգտին, քանի որ դա այն նշաձողն է, որը չեղյալ կդարձնի բոլոր դավադիր ծրագրերը մեր երկրի դեմ», - ասաց նա:

Նա նաև առաջարկեց, որ քաղաքացիները կազմակերպեն իրենց սեփական դատավարությունը և «դատեն» բոլորին, ովքեր ղեկավարում էին Հայաստանը, քանի որ իր պատմության մեջ առաջին անգամ ընտրություններին մասնակցում են բոլոր այն ուժերը, որոնք մասնակցել են երկրի կառավարմանը:

«Դուք քաղաքական մակարդակում նրանց դատելու ունակություն ունեք: Դուք կարող եք դատել Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի կազմակերպիչներին։ Դա միայն Քոչարյանին և մյուսներին չի վերաբերում, դա վերաբերում է նաև ինձ: Դուք կարող եք ինձ էլ ձեր ընտրությամբ դատել», - ասաց նա:

Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի հունիսի 7-ին։

Մենք պատրաստ ենք մեր զորքը Սոթքից հետ կանչել ցանկացած պահի. Նիկոլ Փաշինյան

Ըստ թեմայի

Եվրամիությունը ողջունում է Փաշինյանի առաջարկը միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ
Ովքեր կարող են կանգնել Հայաստան–Ադրբեջան սահմանին․ Նիկոլ Փաշինյանի տարբերակները
Փաշինյանի պահվածքի պատճառով պաշտոնից հրաժարվելու է նաև ԳՇ պետի տեղակալը. «Ժողովուրդ»
Ճանապարհները պետք է բացվեն, որ մեր կյանքը որակապես փոխվի․ Փաշինյան
թեգերը:
Ընտրություններ, քվեարկություն, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ