07:26 23 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
240 0 0

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի առաջարկը՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման մասին:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Եթե հայ-ադրբեջանական սահմանից երկու երկրների ԶՈւ-երը հետ քաշելու ու այնտեղ միջազգային ուժեր տեղակայելու` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկն ընդունվի, դա էկանորեն կնվազեցնի առկա լարումը: Այս մասին այսօր` մայիսի 31–ին, խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը՝ ներկայացնելով առաջարկի շուրջ իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումը:

«Բայց ես չեմ տեսել` այս պահին որևէ երկիր հայտարարի, որ պատրաստ է դիտորդներ տեղակայել այդտեղ։ Նման արձագանք չեմ տեսել: Նաև Ադրբեջանի արձագանքը չեմ տեսել»,- ասաց Մարուքյանը:

Ինչ վերաբերում է սահմանների դեմարկացիայով ու դելիմիտացիայով զբաղվող երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը, Մարուքյանը շեշտեց, որ հանձնաժողով վաղ թե ուշ պետք է ստեղծվի, բայց այլ հարց է, թե ինչ լիազորություններով:

«Արդյո՞ք այդ հանձնաժողովի արդյունքները ենթակա են լինելու խորհրդարանի կամ ՍԴ-ի վավերացմանը: Այս պահին որևէ փաստաթուղթ չունենք հանձնաժողովի վերաբերյալ, և այդ խոսակցությունները մեր հրավիրած արտահերթ նիստում ինչ խոսել ենք, այդ մակարդակում էլ մնացել են»,- ասաց ԼՀԿ նախագահը:

Մարուքյանը նաև շեշտեց, որ տեղյակ չէ՝ արդյո՞ք հանձնաժողովի ստեղծման հարցը կամ սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի հարցը մասնագետների հետ քննարկվել է, թե ոչ:

Ռուսաստանի դրոշներով մարդիկ բարձրացան դիրքեր․ Կութի գյուղապետ

«Խոսքն այն մասին է, որ եղած սահմանից զորքերը հետ քաշվեն ու այդտեղ դիտորդներ տեղակայվեն: Մենք արդեն նմանատիպ մի օրինակ ունենք Գորիսում, որտեղ սահմանին ոչ թե զինվորականներ են, այլ սահմանապահներ, այդ թվում՝ ռուս սահմանապահներ»,- ասաց Մարուքյանը:

Այդուհանդերձ, Փաշինյանի առաջարկը, Մարուքյանի գնահատմամբ, բացառապես լարվածությունը թուլացնելու առաջարկ է, բայց դրանով խնդիրը չի լուծվում:

«Մարդիկ չեն գալու, ասեն՝ որն ում սահմանն է: Մարդիկ գալու են կանգնեն, որ իրար վրա չկրակեն, իրար չսպանեն, իրար չգերեվարեն, տանկերը չմտցնեն իրար տարածք: Միտքը դա է, բայց որքանով է իրատեսական, ես չգիտեմ: Արդեն անցել է 4-5 օր, և մենք չունենք պատասխան, որ պատրաստ են գալ, կանգնել»,- ասաց Մարուքյանը:

Նա նաև հայտնեց, որ տարածաշրջանի ապաշրջափակման գաղափարին ինքը կողմ է, բայց Ադրբեջանին ՀՀ տարածքով որևէ միջանցք տալուն՝ դեմ:

​Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Մայիսի 28-ին Փաշինյանը Երևանում իր նախընտրական շտաբների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ԱՄՆ-ն արդեն հայտարարություն է արել, սպասում են մյուսների արձագանքին։

Ըստ թեմայի

Փաշինյանի ասածներին գլխով էր անում. Այվազյանի հրաժարականը զարմացրել է Մարուքյանին
«Համբերեք 3 շաբաթ, հրաժարական մի տվեք». Մարուքյանը զգուշացրեց` ինչ կարող է լինել
Մարուքյանը պահանջում է անհապաղ ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, դիտորդ, գերի, Էդմոն Մարուքյան

Գլխավոր թեմաներ