03:43 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
18701

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը մեկնաբանել է ԱԳ նախարարի պաշտոնակատարի հրաժարականը:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առաջարկը՝ զորքերը հայ-ադրբեջանական սահմանից հետ քաշվելու ու այդտեղ միջազգային դիտորդներ տեղակայելու մասին, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի համար անակնկալ չի եղել:

Այս մասին այսօր խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով Արա Այվազյանի հրաժարականի հնարավոր պատճառի մասին հարցին:

«ԱԽ նիստից առաջ վարչապետը տեղեկացրել է հայտարարության բովանդակության մասին ԱԳ նախարարին, որի հետ կապված նախարարի կոմից առնվազն առարկություն չի հնչել: Մնացյալ դրդապատճառների մասին ոչինչ ասել չեմ կարող, որովհետև չգիտեմ»,- ասաց Մակունցը:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Դրան հետևեց ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականը։

Դեռ փետրվարից մամուլում լուրեր էին շրջանառվում Արա Այվազյանի հրաժարականի մասին։ Մոտ 1 շաբաթ առաջ լուրերն ակտիվացան։ Նշվում էր, որ հրաժարականի պատճառը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հակասություններն են։

Արա Այվազյանի հրաժարականի դրդապատճառը միանշանակ քաղաքական է. Թևան Պողոսյան

Ըստ թեմայի

Փաշինյանի ասածներին գլխով էր անում. Այվազյանի հրաժարականը զարմացրել է Մարուքյանին
Եվրամիությունը ողջունում է Փաշինյանի առաջարկը միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ
Միջազգային դիտորդների ենթադրյալ տեղակայման գոտիները հայ-ադրբեջանական սահմանին
թեգերը:
դիտորդ, Նիկոլ Փաշինյան, Հրաժարական, Լիլիթ Մակունց, Արա Այվազյան

Գլխավոր թեմաներ