16:57 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
69 0 0

Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներն անդրադարձել են նաև ՀՀ զինված ուժերում սկիզբ առած բարեփոխումների հիմնական ուղղություններին։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը և Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ տեղի է ունեցել հեռախոսազրույց։

«Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման շուրջ նախորդ շաբաթ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ճանապարհները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, կողմերն անդրադարձել են նաև ՀՀ զինված ուժերում սկիզբ առած բարեփոխումների հիմնական ուղղություններին, Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին։

Ադրբեջանին դրդել են Սյունիքում ու Գեղարքունիքում սադրանքի գնալ. Փաշինյան

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին և դրանց դիմակայելու միասնական գործողություններին վերաբերող մի շարք հարցերի։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Սերգեյ Շոյգուն ու Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային հանդիպում էին անցկացրել Մոսկվայում։ Նրանք քննարկել էին ինչպես ԼՂ–ում ստեղծված իրավիճակը, այնպես էլ հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը։

Ըստ թեմայի

ԼՂ իրավիճակի հարցը Վաղարշակ Հարությունյանը քննարկել է Սերգեյ Շոյգուի հետ
«Սահմանի ճշգրտման» կեղծ հիմնավորմամբ. Շոյգու–Հարությունյան հանդիպման մանրամասները
Սերգեյ Շոյգուն ու Վաղարշակ Հարությունյանը սուր խնդիրներ են քննարկել Մոսկվայում
թեգերը:
Սահման, Հայաստան, Սերգեյ Շոյգու, Վաղարշակ Հարությունյան

Գլխավոր թեմաներ