14:21 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
77 0 0

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ցանկության դեպքում անհետ կորածների հարազատները հնարավորություն են ունեցել այցելել ցանկացած դիահերձարան:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունն այսօր լրացուցիչ տեղեկատվությունը պարզելու և հարցերին պատասխանելու համար հանդիպել է անհետ կորած զինվորների ծնողների հետ։ Տեղեկությունը հայտնում է նախարարությունը` ֆեյսբուքյան էջում ներկայացված պարզաբանմամբ։

Հայտնել էինք, որ այսօր անհետ կորած զինվորների ծնողները փակել էին Հերացու փողոցը։ Նրանք ասում էին, որ ամիսներ շարունակ իրենց երեխաների մարմինները պահել են մրգի սառնարաններում և հիմա կամաց–կամաց տալիս են իրենց։ Հարազատները պնդում էին, որ հանձնաժողով ստեղծվի և իրենք իրենց աչքով գնան դիահերձարաններ և տեսնեն` որքան դի կա։

Առողջապահության նախարարությունը նշում է, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնն» աշխատել է 24/7 ձևաչափով և մշտապես կապի մեջ է եղել ծնողների ու հարազատների հետ:

«Շրջանառված ապատեղեկատվությունը հերքելու համար, նախնական պայմանավորվածության համաձայն, ՊՈԱԿ-ի տնօրինությունը զոհվածների հարազատներին է տրամադրվել փորձաքննության առկա ստույգ տվյալների մի մասը: Նրանք, չսպասելով տվյալներն ամբողջական տրամադրելուն, դիմել են փողոց փակելու տարբերակին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարարությունը հայտնում է նաև, որ ցանկության դեպքում հարազատները հնարավորություն են ունեցել այցելել ցանկացած դիահերձարան:

Հիշեցնենք, որ անհետ կորածների հարազատներն այսօր ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցչի հետ համաձայնության եկան, որ կայցելեն դիահերձարաններ։

Ինչո՞ւ են «Սպայկայի» սառնարաններում դիակներ պահվում․ պարզաբանում է ընկերությունը

Ըստ թեմայի

«Կգնանք դիահերձարան` մեր աչքով կտեսնենք». անհետ կորածների հարազատները բացեցին Հերացին
«Բա մեզ չի ընդունում, ո՞ւմ պիտի ընդունի». անհետ կորածի հայրը` Նիկոլ Փաշինյանի մասին
«Մինչև հիմա մրգի սառնարանում են պահել դիերը». անհետ կորածների հարազատները փակել են Հերացին
թեգերը:
Արցախյան պատերազմ, ծնող, անհետ կորած

Գլխավոր թեմաներ