14:12 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
39 0 0

ԿԸՀ նախագահի խոսքով` ընտրություններին պլանավորվում էր քաղաքական ուժերի մասնակցության ավելի փոքր թիվ:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 26 քաղաքական ուժ, որոնցից 4-ը դաշինք են, 22-ը՝ կուսակցություն:

ԿԸՀ նիստի ավարտին, որում հաստատվեցին ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքական ուժերը, հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ մասնակցության նման ռեկորդային ցուցանիշ 2012 թ-ից՝ իր նշանակումից ի վեր չի հիշում:

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի թիվը ենթադրում է նաև ընտրական ծախսերի ավելացում:

«Հիմնական ծախսերի վելացումը պայմանավորված է լինելու քվեաթերթիկների տպագրությամբ և դրանց տեղափոխմամբ, որովհետև նախապես, երբ պլանավորվում էր, պլանավորվում էր ավելի քիչ մասնակցության թիվ: Իսկ մեր Ընտրական օրենսգիրքն այնպիսին է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի համար պետք է տպագրվի առանձին քվեաթերթիկ»,- ասաց Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը ծախսերի հստակ թիվ չնշեց` ասելով, որ հաշվարկը դեռ չի ավարտվել:

ՔՊ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և մյուսների փաստաթղթերը կիսատ են․ ԿԸՀ-ն 48 ժամ է տվել շտկելու համար

Ըստ թեմայի

ԿԸՀ-ում հերթ էր. կուսակցությունները շտապում էին գրանցվել ընտրությունների համար
Քարոզարշավը չմեկնարկած` քաղաքական ուժերը պաստառներ են տեղադրել. ի՞նչ անելիք ունի ԿԸՀ–ն
Հայտնի է` երբ կմեկնարկի ԱԺ ընտրությունների քարոզարշավը. ԿԸՀ–ն հաստատեց ժամանակացույցը
ԿԸՀ նախագահը հայտնեց` ինչպես է պետք քվեարկել առաջիկա ընտրություններում
թեգերը:
Տիգրան Մուկուչյան, Ընտրություններ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)

Գլխավոր թեմաներ