21:40 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
111 0 0

ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը վստահեցնում է, որ ավելորդ են գաղտնի փաստաթղթի մասին շահարկումները։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը բացառում է Ադրբեջանի հետ որևէ գաղտնի փաստաթուղթ կնքելը։ Գրիգորյանն ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով գաղտնի փաստաթղթի գոյության լուրերին և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականի պատճառներին։

Հայտնել էինք, որ Այվազյանն աշխատանքից ազատման դիմում է գրել` ասելով` այդ քայլին է գնում, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ ԱԳ նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։

«Չեմ կարծում, որ ունենք մի իրավիճակ, որտեղ նմանատիպ խնդիր գոյություն ունի. բոլորիս համար էլ, բնականաբար, առաջնայինն ազգային շահն է։ Սակայն եթե նման միտք գոյություն ունի, ավելի լավ է` հարց հղեք Արա Այվազյանին, որպեսզի նա ասի` ինչ նկատի ունի։ Չկա գաղտնի որևէ փաստաթուղթ կամ հավելված»,-ասաց Գրիգորյանը։

Փաշինյանի խոսնակը հրապարակային պարզաբանում է ակնկալում Այվազյանից

Նրա խոսքով` ավելորդ են գաղտնի փաստաթղթի մասին շահարկումները, քանի որ չի կարող լինել մի փաստաթուղթ, որը չհրապարակվի։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Դրան հետևեց ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականը։

Դեռ փետրվարից մամուլում լուրեր էին շրջանառվում Արա Այվազյանի հրաժարականի մասին։ Մոտ 1 շաբաթ առաջ լուրերն ակտիվացան։ Նշվում էր, որ հրաժարականի պատճառը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հակասություններն են։

Արա Այվազյանի հրաժարականի դրդապատճառը միանշանակ քաղաքական է. Թևան Պողոսյան

Ըստ թեմայի

Արմեն Սարգսյանը ստորագրել է Արա Այվազյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը
Արա Այվազյանի հրաժարականի դրդապատճառը միանշանակ քաղաքական է. Թևան Պողոսյան
«Հայաստանն ու Արցախը պարտված չեն». Արա Այվազյանը հրաժեշտ է տվել ԱԳՆ անձնակազմին
թեգերը:
փաստաթուղթ, Մհեր Գրիգորյան, Նիկոլ Փաշինյան, Արա Այվազյան

Գլխավոր թեմաներ