15:05 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (272)
72 0 0

Հանրային գործիչները կարծում են, որ Հայաստանում թե՛ բուն ընտրության և թե՛ նախընտրական ու հետընտրական գործընթացների նկատմամբ պատշաճ հանրային վերահսկողությունը ձեռք է բերել հատուկ նշանակություն։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հինգ հանրային գործիչներ որոշել են համատեղել իրենց ջանքերը և հիմնել «Ընտրությունների վերահսկման կոմիտե»։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններն ունեն բացառիկ կարևորություն ոչ թե մեր հայրենիքի զարգացման, այլ բուն գոյության տեսանկյունից։ Մեր երկրում երբեք որևէ ընտրական գործընթաց չի հանգել «լինել-չլինելու» երկընտրանքի։ Այս առումով թե՛ բուն ընտրության և թե՛ նախընտրական ու հետընտրական գործընթացների նկատմամբ պատշաճ հանրային վերահսկողությունը ձեռք է բերել հատուկ նշանակություն։ Վերոգրյալը նկատի ունենալով և իշխանությունների նկատմամբ տարբեր ձևաչափերով հանրային վերահսկողության մեր փորձը հաշվի առնելով՝ մենք, հինգ հանրային գործիչներս, որոշել ենք համատեղել մեր ջանքերն ու հիմնել «Ընտրությունների վերահսկման կոմիտե»»,–գրել է նա Facebook–ի իր էջում։

Կոմիտեի հիմնադիրներն են Նաիրա Զոհրաբյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը, փաստաբան Անահիտ Սարգսյանը։

«Ամոթ էլ ա»․ Ծառուկյանը՝ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հավանականության մասին

Հիշեցնենք` Նաիրա Զոհրաբյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ վայր է դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները և առաջիկա ընտրություններին չի մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով։

Հայտնի է` որ քաղաքական ուժը ինչ թվի ներքո կմասնակցի ընտրություններին

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (272)
թեգերը:
Նարեկ Սամսոնյան, Աղասի Ենոքյան, Ռուբեն Մելիքյան, Նաիրա Զոհրաբյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ