14:21 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
37 0 0

Ոստիկանությունն առաջնային ուղղություն է դիտարկում ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության դեմ պայքարը։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Նախորդ տարի Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է 1.4 տոկոսով կամ 382 դեպքով։ Ազգային ժողովում 2020-ի բյուջեի կատարման վերաբերյալ քննարկումների ժամանակ հայտարարեց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը` հավելելով, որ հանցագործության 26 468 դեպք է գրանցվել։

«Մասնավորապես նվազել են սեփականության դեմ ուղղված գրեթե բոլոր հանցատեսակները, այդ թվում` ավազակության, կողոպուտի և բնակարանային գողության դեպքերը։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 534 դեպքով նվազել է հանցագործությունների թիվը»,–ասաց Ֆիդանյանը։

Նրա խոսքով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմից հետո զենք–զինամթերքի ապօրինի շրջանառությունն ունի աճի միտում, այն դիտարկվել է որպես առաջնային ուղղություն։ Ֆիդանյանը հայտնեց, որ աճել են հրազենի գործադրմամբ հանցագործությունները, իսկ թե որքան` թիվ չնշվեց։

Ապօրինի զենք պահելու, կրելու կասկածանքով մի խումբ անձինք են բերման ենթարկվել

Հիշեցնենք` ոստիկանությունը հայտնել էր, որ նախորդ տարի առավել ծանր հանցագործությունների թիվն աճել է 12-ով կամ 4.2 տոկոսով, ինչը պայմանավորված է սպանության և սպանության փորձի դեպքերի թվի աճով, իսկ ծանր հանցագործությունների թիվը նվազել է 413-ով կամ 9.2 տոկոսով:

ՊՆ զորամասի ծառայողները պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան ապօրինի զենք են տեղափոխել

Գլխավոր թեմաներ