14:17 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (272)
71 0 0

Առաքելությունը գլխավորում է ԱՊՀ գործադիր կոմիտեի փոխնախագահ Նեմատով Իլհոմը, որը Հայաստան կգա 15 օրից։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Կոզյակն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ ԱՊՀ-ից շուրջ 70 դիտորդներ կհետևեն Հայաստանի ընտրություններին։

«ԱՊՀ առաքելության երկարաժամկետ դիտորդներն արդեն մանդատ են ստացել և հետևելու են ընտրությունների նախապատրաստմանը: Առաքելությունը կգլխավորի ԱՊՀ գործադիր կոմիտեի փոխնախագահ Նեմատով Իլհոմը, որը Հայաստան կժամանի հունիսի 16-ին», - ասաց նա։

Սա ԱՊՀ դիտորդների 11-րդ առաքելությունն է Հայաստանում։

«Դիտորդները ընտրության օրը մոնիտորինգ կիրականացնեն ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։ Օրվա ավարտին տեղի կունենա ասուլիս, և կհրապարակվեն առաքելության եզրակացությունները: Շատ մեծ աշխատանք է կատարվել սեղմ ժամկետներում։ Հասկանում ենք, որ 26 քաղաքական ուժերի մասնակցությունը մեծ բեռ է ընտրություններ անցկացնող մարմինների համար։ Մենք նորեկներ չենք, ծանոթ ենք ՀՀ օրենսդրությանը և քվեարկության կարգին», - ասաց Կոզյակը։

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 26 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 22 կուսակցություն։

ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանակում դատախազությունում թեժ գիծ է գործարկվել

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (272)
թեգերը:
Ընտրություններ, դիտորդ, Հայաստան

Գլխավոր թեմաներ