17:54 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
18201

Առողջապահության նախարարությունն արձագանքել է զոհված զինծառայողներին պարկերում պահելու մասին հրապարակումներին։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում գտնվող պարկերը, որոնց մեջ պահվել են զոհվածների դիերն ու մասունքները, հատուկ նախատեսված են դիակների և մասունքների պահպանման համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` կրկին անդրադառնալով մեծ աղմուկ բարձրացրած դեպքին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հասարակության շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում հրապարակված լուսանկարը, որում երևում է, որ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների մասունքները պարկերով նետված են գետնին։

Նախարարությունը նշում է, որ առհասարակ դիերը սառնարանային պայմաններում պահվում են +2,+3, +4 ջերմաստիճանի պայմաններում:

«Հարկ ենք համարում նշել, որ դիերի պարկերը նախարարությանը տրամադրել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն»,–նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հայտնում է նաև, որ այդ պարկերից օգտագործվել են ինչպես Ապրիլյան պատերազմի, այնպես էլ` արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ` դիտարկվելով արտակարգ իրավիճակներում և պատերազմական գործողությունների ընթացքում, մեծաքանակ զոհերի դեպքում, դիակների տեղափոխման պահպանման համար նախատեսված հատուկ պարկեր։

Նախարարությունը տեղեկացնում է, որ այդ պարկերի վրա գրվում են փորձաքննության հերթական համարները, քննչական կոմիտեի կողմից նշված հերթական համարը, ինչպես նաև հայտնաբերման վայրը, թե դին կամ մասունքը որտեղից է բերվել:

Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից:

ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

«Իմ բացթողումն է». Անահիտ Ավանեսյանը` դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման դեպքի մասին

Ըստ թեմայի

Նոր դիերի մասին խոսք չկա. Աբովյանի դիահերձարանում ծառայողական քննություն է իրականացվելու
Որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությանը և աճյունները տեղափոխել. ԱՆ–ի պարզաբանումը
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, զինծառայող, Դիակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ