19:10 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
102 0 0

Նշվում է, որ նման երևույթներն ավելի են խորացնում պատերազմի արհավիրքը վերապրած ժողովրդի տառապանքը և անվստահություն հարուցում պետական պատկան կառույցների նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Մայր աթոռը խստագույնս դատապարտել է զոհված զինվորականների աճյունների հանդեպ վերաբերմունքը։ Տեղեկությունը հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Նշվում է, որ Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին նետված ՀՀ զինծառայողների աճյունների մասին վկայող մամուլում հրապարակված լուսանկարները և ապա տարածված տեսանյութն առաջ են բերել հանրության, զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների արդար վրդովմունքն ու տարակուսանքը։

«Որևէ պաշտոնական հայտարարություն և բերված պատճառաբանություն չի կարող արդարացնել նման անհարգալից վերաբերմունքը մեր ժողովրդի հերոս զավակների մասունքների նկատմամբ։ Հայրենիքի պաշտպանության և մեր ժողովրդի անվտանգ ու խաղաղ կյանքի համար նահատակված քաջորդիների աճյունները, անկախ դրանց առնչությամբ իրականացվող գործընթացների, պետք է արժանանան պատշաճ ուշադրության»,–ասված է հայտարարության մեջ։

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից նշում են, որ այսօրինակ երևույթներն ավելի են խորացնում պատերազմի արհավիրքը վերապրած մեր ժողովրդի ցավն ու տառապանքը և անվստահություն հարուցում պետական պատկան կառույցների նկատմամբ, որոնք կոչված են օր առաջ կարգավորելու առկա զգայուն խնդիրները։

Նշենք, որ հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում հրապարակված լուսանկարը, որտեղ երևում էր, որ Աբովյանի դիահերձարանում պոլիեթիլենային պարկերով զինծառայողների մասունքներ են նետված գետնին։

Զինվորների աճյունների աղմուկից հետո Դատաբժշկականի Աբովյանի մասնաճյուղի վարիչը հեռացվել է

Անհետ կորած զինվորների հարազատները փակել էին Հերացի փողոցը։ Նրանց խոսքով` մի քանի հարյուր դիեր կան, որոնք թաքցրել են հասարակությունից` պահելով մրգերի սառնարաններում։

Հունիսի 1–ին առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն խնդրեց կատարվածի համար և նշեց, որ դա իր բացթողումն է եղել։

Ըստ թեմայի

Որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությանը և աճյունները տեղափոխել. ԱՆ–ի պարզաբանումը
Համակարգում քաոս է. Մարուքյանը` սպանությունների ու աճյունների հետ կապված սկանդալի մասին
ՀՀ զինված ուժերը Ադրբեջանի սահմանը չեն հատել. ՊՆ–ն պատասխանել է Ադրբեջանին
թեգերը:
աճյուն, Զինվոր, Զոհ, Արցախյան պատերազմ, Հայաստան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Գլխավոր թեմաներ