02:57 26 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
622 0 0

Տեղեկության իսկությունը պարզելու համար կայքը կապ է հաստատել Աննա Նաղդալյանի հետ:

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարարի արդեն նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը մայիսի 27-ին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ: Տեղեկությունը հայտնում է araratnews.am–ը։

Տեղեկության իսկությունը պարզելու համար կայքը կապ է հաստատել Աննա Նաղդալյանի հետ: Նա ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել տեղեկությունը։

«Գիտեք` ես արդեն ԱԳՆ մամուլի խոսնակը չեմ հանդիսանում: Արտգործնախարարությունից ցանկացած մեկնաբանություն դիվանագետներին վերաբերող, որոնց թվում նաև ես եմ, պետք է արվի մամուլի ծառայության միջոցով»,- ասել է Նաղդալյանը:

Ըստ կայքի` մի կարևոր հարց է ծագում` ո՞ւմ կողմից է Աննա Նաղդալյանը նշանակվել ԱՄՆ դեսպանի տեղակալ: Նրա նշանակման օրը համընկնում է Արա Այվազյանի հրաժարականի օրվա հետ:

Հիշեցնենք` Նաղդալյանը մայիսի 31-ին հայտնեց, որ հրաժարվում է ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնից։ Նույն օրը պաշտոնից հրաժարվեց նաև արտգործնախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։ 

Ըստ թեմայի

Արա Այվազյանի հրաժարականի դրդապատճառը միանշանակ քաղաքական է. Թևան Պողոսյան
«Չեմ կարծում, որ ունենք նման իրավիճակ». Մհեր Գրիգորյանը` Արա Այվազյանի ակնարկի մասին
Ո՞րը կլիներ Արա Այվազյանի ճիշտ քայլը. Ղազարյանը` ԱԳՆ–ում ստեղծված ճգնաժամի մասին
թեգերը:
Աննա Նաղդալյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ