04:53 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
33510

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ դերակատար քաղաքական ուժերը Նիկոլ Փաշինյանի հետ որևէ բան չեն ուզում քննարկել։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքը հստակ հայտարարում է, որ չի պատրաստվում դավաճանի հետ բանավիճել։ «Հայաստան» դաշինքի անդամների ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ցուցակի 2-րդ տեղը զբաղեցնող Իշխան Սաղաթելյանը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 31-ին ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին ընտրություններից առաջ հրավիրել էր ուղիղ եթերով բանավեճի։

«Մենք դավաճանի հետ քննարկելու ոչինչ չունենք, այլ ունենք մեկ օրակարգ` քշել այս չարիքի իշխանությունը»,–ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` կարևոր արձանագրում եղավ օրերս` մի քանի կուսակցությունների կամ դաշինքների առաջին համարներ նույնպես հստակ հայտարարեցին այս մասին, ինչը նշանակում է, որ Փաշինյանի հետ դերակատար քաղաքական ուժերը որևէ բան չեն ուզում քննարկել։

Փաշինյանը Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին հրավիրում է ուղիղ եթերով բանավեճի

«Ալիևին կրածը գնա Ալիևին պարտվածի հետ ինչի՞ շուրջ բանավիճի։ Փաշինյանն ունի թեկնածուներ բանավիճելու` Արման Բաբաջանյանը և այլն, թող գնան իրենք իրենց հետ բանավիճեն»,–հավելեց Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն էլ իր հերթին հայտնել էր, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը չի պատրաստվում Փաշինյանի հետ բանավեճի գնալ։

Ըստ թեմայի

Շիրինյանը հետ է կանչել կուսակցական հայտը, ընտրությանը կմասնակցի Բաբաջանյանի հետ դաշինքով
27 կուսակցություն ու դաշինք ցանկանում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին
Փաշինյանի առաջարկը Հայաստանի համար նոր վտանգներ է պարունակում․ «Պատիվ ունեմ» դաշինք
Լևոն Քոչարյանը նույնպես կմասնակցի ընտրություններին. «Հայաստան» դաշինքի 50–հոգանոց ցուցակը
թեգերը:
Իշխան Սաղաթելյան, Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, «Հայաստան» դաշինք

Գլխավոր թեմաներ