00:46 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
26 0 0

«GLEX» համաժողովում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատարը մի շարք հանդիպումներ կունենա, որոնք թույլ կտան վերջնականապես մշակել սեփական արբանյակի ստեղծման ծրագիրը:

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանի գլխավորությամբ, կմասնակցի «GLEX» տիեզերքի ուսումնասիրման գլոբալ համաժողովին:

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Չոբանյանը, համաժողովը տեղի կունենա հունիսի 14-18-ը Սանկտ Պետերբուրգում:

Հայկական պատվիրակությունը կհանդիպի տիեզերական տեխնոլոգիաների մի շարք միջազգային ձեռնարկությունների, այդ թվում՝ «Ռոսկոսմոս» կորպորացիայի ներկայացուցիչների հետ, որը հանդես է գալիս որպես կոնֆերանսի կաազմակերպիչ և հրավիրող կողմ:

Չոբանյանի խոսքով՝ դրանից հետո հնարավոր կլինի որոշակիություն հաղորդել սեփական արբանյակների մշակումներին։

«Սա ռազմավարական խնդիր է մեզ համար, և դրա իրականացման համար մենք պետք է պատրաստ լինենք մեծ քանակությամբ հետազոտական աշխատանքներ և ֆինանսական ներդրումներ կատարել։ Պատերազմը դաս եղավ մեզ համար, և նման ծրագրերը պետք է իրականացնել շատ ավելի արագ, քան նախկինում»,- ասաց Չոբանյանը։

Նշենք, որ Հայաստանում արբանյակների մշակմամբ զբաղվող ընկերություններն ազատված են ԱԱՀ-ից:

Ըստ թեմայի

Հայաստանն արժեքավոր ներդրում է ունեցել ՌԴ տիեզերական ներուժի զարգացման գործում․ Կոպիրիկին
Ռուսաստանը և Հայաստանը կհամագործակցեն տիեզերական տեխնոլոգիաների մշակման հարցում
թեգերը:
Հայկ Չոբանյան, Սանկտ Պետերբուրգ, Հայաստան

Գլխավոր թեմաներ